Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը ստորագրել են, որ Սամվել Բաբայանին կալանքից ազատեն

Մայիս 21,2018 14:41

Գլխավոր դատախազության շենքը վաղ առավոտից, ինչպես հայտնել ենք, շրջափակել են «Սասնա ծռերի» եւ Սամվել Բաբայանի կողմնակիցները:

Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն այն եզակի անձանցից մեկն է, ում հետ կապված Եվրոդատարանն անվանական որոշում է կայացրել, որ նա իրավունք չունի զբաղվել դատական գործունեությամբ. «Այդ մարդը հիմա պետք է որոշում կայացնի, թե արդյոք ընդունի՞ Սամվել Բաբայանի գործը վարույթ, թե՞ չընդունի»:

Ըստ Թեւանյանի, բացի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից, Վճռաբեկ դատարանի նախագահը պետք է նույնպես հրաժարական տա:

Նա ասաց, որ արդեն մեկ ամիս է, որ հայց է ներկայացվել Վճռաբեկ դատարան, բայց արձագանք չկա, թե ինչ որոշում կայացնեն. «Մենք միջանկյալ քայլ ենք կատարել, նախքան վարույթ ընդունումը Վճռաբեկ դատարանը հնարավորություն ունի փոխել Սամվել Բաբայանի խափանման միջոցը կալանքից ազատություն: Մեր երկու պատգամավորները՝ «Ելք» դաշինքից Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը տվել են իրենց ստորագրությունները՝ որպես երաշխավորագիր, որպեսզի մենք ներկայացնենք միջնորդություն՝ Սամվել Բաբայանի կալանքը փոխելու վերաբերյալ»:

Միջնորդությունը հանձնվեց դատախազությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031