«Երբ որ կբացահայտվեն, տարբերությունները կարող ենք գնահատել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն`անդրադառնալով ԱԱԾ պետի շաբաթ օրը արած հայտարարություններին:
Հիշեցնենք, շաբաթ օրը, խմբագիրների հետ թեյախմության ժամանակ, ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասին: «Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն, ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ: Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Իրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»,-ասել էր նա:
Լրագրողները ԱԺ նախագահից հետաքրքրվեցին նաեւ արտահերթ ընտրությունների մասին: Ասաց` դեռ կքննարկեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ