Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քաղաքացին հանուն արդյունավետ կառավարման». Առաջարկում ենք ստեղծել տարբեր մասնագետներից կազմված նախաձեռնող խումբ

Մայիս 21,2018 13:46

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած համաժողովրդական հեղափոխությունից հետո առաջ եկող մարտահրավերները, դրան հաջորդած իշխանափոխության և կառավարության տարբեր գերատեսչություններում ձևավորված նոր իրադրությունը, համակարգերի բարեփոխման հրամայականը՝ անհրաժեշտություն է առաջանում մոբիլիզացնել առկա մարդկային և մասնագիտական ռեսուրսները, որոնք ըստ պահանջարկի կուղղվեն կառավարության տարբեր գերատեսչությունների աշխատանքների բարելավմանը, աշխատակիցների հմտությունների զարգացմանն ու համակարգերի հետագա արդյունավետ գործառմանը:

Այս օրերին տարբեր մասնագետներ, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու պետության կառավարման բարելավմանը՝ ներդնելով սեփական գիտելիքը, հմտություններն ու ունակությունները, և կարիք կա համակարգելու այդ գործընթացը՝ աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար:

Ելնելով վերոնշվածից՝ առաջարկում ենք ստեղծել տարբեր մասնագետներից կազմված նախաձեռնող խումբ, որը պատրաստ է հասարակական/կամավոր հիմունքներով աջակցել նորաստեղծ կառավարության կայունության ապահովմանը՝ ներդնելով իր հմտություններն ու կարողությունները:

Մասնագետների/փորձագետների խումբը կաջակցի կառավարության տարբեր գերատեսչությունների ծրագրերի, հայեցակարգերի, ռազմավարական պլանների մշակման հմտությունների զարգացմանը՝ կազմակերպելով դասընթացներ, աշխատաժողովներ (workshop), ֆորումներ, խմբային և անհատական խորհրդատվություն ըստ պահանջարկի:

Բոլոր այն մասնագետները, ովքեր պատրաստակամ են կիսվել իրենց փորձով ու աջակցել նորաստեղծ կառավարությանը, կարող են միանալ նախաձեռնությանը՝ լրացնելով առցանց հարցաթերթը https://bit.ly/2rXHJYi

Նշենք, որ նախաձեռնությունը կասկածի տակ չի առնում կառավարության և/կամ դրա անդամների մասնագիտական որակներն ու կարողությունները: Նախաձեռնությունը բացառապես քաղաքացիական պարտքի դրսևորում է, արտահայտում է անդամների պատրաստակամությունը և չի համակարգվում կառավարության կողմից:

Կարեն Այվազյան

Արմենուհի Հովհաննիսյան      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031