Հայտնել ենք, Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության հետ կապված սահմանամերձ դպրոցում եւ գյուղում տիրող լարված իրավիճակի, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ջուլհակյանի կողմից դպրոցի մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ, դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Նունե Օհանյանին աշխատանքից ազատելու մասին:
Տավուշի մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մայիսի 18-ին որոշում է ընդունել ուժը կորցրած ճանաչել Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2018թ. մարտի 14-ի թիվ 35 հրամանը, Նունե Օհանյանին վերականգնել իր նախկին աշխատանքին`օրենսդրությամբ սահմանված կարգով վճարելով բաց թողնված ժամանակահատվածի աշխատավարձը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ