Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Կարող եմ տեղյակ չլինել ԿԳ եւ Պաշտպանության նախարարների խոսակցությանը»

Մայիս 21,2018 13:15

Aravot.am-ը Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` արդյոք Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված է եղել ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանի` ավարտական քննությունները մեկ շաբաթով հետաձգելու որոշումը, ինչը վերջին օրերին բուռն քննարկումների տեղիք է տվել:

«Չգիտեմ ինչ է եղել համաձայնեցված, որովհետեւ նախարարների խոսակցություն կարող է եղած լինի, որից ես տեղյակ չլինեմ, բայց մի բան կարող եմ ասել, որ անհեթեթություն է այն խոսակցությունը, որ իբր պաշտպանության նախարարն ասել է` բա ով է դիրքերում կանգնելու»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցրինք` զորակոչի մեկնարկին համաձայնեցվելու հետ կապված խնդիրներ չի՞ առաջացնի այդ որոշումը: «Ես կարող եմ իմ դիրքորոշումն ասել, բայց չգիտեմ այս պահին գլխավոր շտաբն արդյոք կիսո՞ւմ է իմ դիրքորոշումը հակասության վերաբերյալ: Մեզ մոտ շատ է եղել, որ զորակոչերը շաբաթով էլ, տասը օրով էլ տեղափոխվել են, դրանում ոչ մի ողբերգական բան չեմ տեսնում»,- պատասխանեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը:

Հավելենք, որ սոցցանցը որպես աշխատանքային գործիք կիրառող ԿԳ նախարարը, դեռ չի պատասխանել ֆեյսբուքով իրեն ուղղված մեր նույն հարցմանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031