Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանախը» չի ցանկանում խոսել, քանի դեռ վկաները չեն հարցաքննվել

Մայիս 21,2018 12:37

Դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ այսօր «Մանախ» անունով հայտնի Արթուր Այվազյանի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք՝ նա մեղադրվում է 2017թ. «Ելք» դաշինքի համակիր Հ. Սարգսյանի հանդեպ Անդրանիկի անվան փողոցի շենքերից մեկի բակում բռնություն գործադրելու համար: Ըստ մեղադրանքի՝ նրա մոտ ատրճանակ է եղել:

Այսօրվա նիստին վկաները չէին ներկայացել, թեեւ դատավորը կողմերին տեղեկացրեց, որ նրանք պատշաճ ծանուցվել են: Դատարանը որոշեց նրանց կրկին ծանուցել:

«Ելք» դաշինքի ներկայացուցչի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը եւս նիստին չէր ներկայացել: Հաջորդ նիստը կկայանա արդեն հունիսին:

Aravot.am-ի հետ զրույցում ամբաստանյալ Արթուր Այվազյանն ասաց, որ չի ցանկանում միջադեպի առնչությամբ մեկնաբանություններ տալ. «Դեռ վկաներ պետք է հարցաքննվեն, այս փուլում նպատակահարմար չեմ գտնում»:

Նույն պատճառաբանությունը ներկայացրեց նաեւ նրա շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Հավելենք, որ այս գործով մոտ 15 վկա կա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031