Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեկը չէ, երկու ձեռքս կմեկնեմ…»

Մայիս 21,2018 15:00

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի կարգավիճակում առաջին անգամ մայիսի 17-ին ներկա էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» հայկական ազգային դասական առաջին օպերայի ստեղծման 150-ամյակին նվիրված ներկայացմանը:

Օպերային թատրոն ունենալը ցանկացած երկրի համար ճոխություն է: Իսկ, օրինակ, Ռուսաստանի նման հզոր երկրում, որտեղ մշակույթի ոլորտը՝ ընդհանրապես, Մեծ թատրոնը՝ մասնավորապես, գտնվում են նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրության կենտրոնում, Պետական դուման օրինաստեղծ գործունեությունից բացի՝ իր հերթին հատուկ ֆինանսական միջոցներ է հատկացնում ոլորտին: «Առավոտի» հարցին՝ ձեռք կմեկնի՞ օպերային թատրոնի կամ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի նախագծերի իրականացմանը, նախագահ Արմեն Սարգսյանը ժպտալով պատասխանեց. «Մեկը չէ, երկու ձեռքս կմեկնեմ…»:

Կարդացեք նաեւ՝ 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

19.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031