Հասարակության, այդ թվում՝ փաստաբաններիս երազանքն է ունենալ անկախ դատարան, որն անաչառ քննության արդյունքում կայացնում է արդար դատական ակտ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը դատարանների անկախության վերաբերյալ ողջունելի է:
Դատական իշխանության նկատմամբ «հսկողական լիազորություններից» հրաժարվելը, լուրջ հեռատեսություն և իմաստություն է պահանջում: Բայց սա է իրական արդարադատության համակարգը կայացնելու ճանապարհը:
Գլխավոր խաղի կանոնները ներկայացված են:
Հաջորդիվ, կարծում եմ պետք է վերանայել դատավորների սոցիալական երաշխիքները: Դատավորների անկախությունը պահանջում է նաև տնտեսական անկախություն: Պետք է բարձրացնել դատավորների աշխատավարձը, լուծել ծանրաբեռնվածության նվազեցման և դատավորների որակավորման բարձրացման հարցերը:
Վստահ եմ, որ անկախ դատական իշխանությունը նպաստելու է ներդրումների ավելացմանը, մարդկանց իրավունքների խախտումների նվազեցմանը և արդարության հաստատմանը:
Իսկ դատավորները պետք է հիշեն Ֆրենսիս Բեկոնի (1561-1626) խոսքը՝ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան