Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նա­մակ-ա­ռա­ջար­կութ­յուն­ներ՝ Նիկոլ Փաշինյանին

Մայիս 20,2018 13:44

ՀՀ ԱԺ պատգամավոր պարոն Նիկոլ Փաշինյանին

Բաց նա­մակ-ա­ռա­ջար­կութ­յուն­ներ

Ան­կաս­կած, դրվա­տան­քի, ան­գամ հե­րո­սաց­ման ար­ժա­նի է ժո­ղովր­դի շա­հե­րի, ի­րա­վունք­նե­րի, ա­զա­տութ­յուն­նե­րի հա­մար անձ­նա­զոհ պայ­քա­րը: Իմ այ­սօր­վա տպա­վո­րութ­յամբ ձեր գլխա­վո­րած շար­ժումն առայժմ այդ­պի­սի ե­րանգ­ներ է կրում: Դ­րա հետ մեկ­տեղ կար­ծում եմ, որ ինչ­քան էլ դուք ազ­նիվ ու անձ­նա­զոհ անձ­նա­վո­րութ­յուն լի­նեք, ե­թե դա ի­րա­կա­նում այդ­պես է, չեք կա­րող հու­սա­լի ու տևա­կան ե­րաշ­խիք լի­նել ժո­ղովր­դաիշ­խա­նութ­յան, այդ­պի­սին կա­րող է լի­նել ­Սահ­մա­նադ­րութ­յամբ և մ­յուս օ­րենք­նե­րով ամ­րագր­ված ի­րա­կան ժո­ղովր­դաիշ­խա­նա­կան սո­ցիալ-տնտե­սա­կան, պե­տաի­րա­վա­կան կար­գը. հետ­ևա­բար  ձեր գլխա­վո­րած շար­ժու­մը ներ­կա­յի և­ ա­պա­գա­յի հա­մար հու­սա­լի ու արդ­յու­նա­վետ կա­րող է լի­նել, ե­թե ըն­դուն­վի այն­պի­սի ­Սահ­մա­նադ­րութ­յուն, ո­րը ի­րա­վա­բա­նո­րեն և ­փաս­տո­րեն կա­պա­հո­վի ժո­ղովր­դի ի­րա­կան մաս­նակ­ցութ­յու­նը պե­տա­կան իշ­խա­նութ­յան կա­զմ­ակերպ­մանն ու իշ­խա­նութ­յան գոր­ծու­նեութ­յան նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յա­նը: Իմ բազ­մա­թիվ աշ­խա­տութ­յուն­նե­րում (ո­րից եր­կու­սը ու­ղար­կում եմ ձեզ) ես ման­րա­մասն անդ­րա­դար­ձել եմ այդ հար­ցե­րին, ներ­կա­յաց­րել նաև հրա­պա­րա­կա­յին գրա­խոս­մամբ մաս­նա­գետ­նե­րի հա­վա­նութ­յանն ար­ժա­նա­ցած ­Սահ­մա­նադ­րութ­յան նա­խագ­ծեր, ուս­տի այս­տեղ ես ըն­դա­մե­նը մեկ-եր­կու ա­ռա­ջար­կութ­յուն­նե­րի կանդ­րա­դառ­նամ.

1.Լ. ­Տեր-­Պետ­րոս­յա­նի և մյուս­նե­րի  (հատ­կա­պես նախ­կին  նա­խա­գահ պա­րոն Սերժ Սարգս­յա­նի) գլխա­վո­րած  գոր­ծա­դիր իշ­խա­նութ­յու­նը հետ­ևո­ղա­կա­նո­րեն ըն­թա­ցել է  ժո­ղովր­դա­կան ներ­կա­յա­ցուց­չա­կան   մար­մի­նը`խորհր­դա­րա­նը, ԱԺ-ը  դարձ­նե­լու փոք­րա­թիվ ան­ձան­ցից կազմ­ված, փաս­տո­րեն, գոր­ծա­դիր իշ­խա­նութ­յա­նը հլու-հնա­զանդ, հեշտ կա­ռա­վա­րե­լի մի գոր­ծիք, այս­տե­ղից էլ եր­կիրն ա­ղե­տա­լի վի­ճա­կի հասց­րած չա­րիք­նե­րից  մե­կը. մեր ա­ռա­ջար­կութ­յու­նը`ԱԺ-ը պետք է կազմ­ված լի­նի առն­վազն  300 պատ­գա­մա­վո­րից (ի դեպ պար­տա­դիր չէ, որ ա­մեն մե­կը 500-600 հազ. աշ­խա­տա­վարձ ստա­նա), ո­րոն­ցից 150-ը՝ հա­մա­մաս­նա­կան ընտ­րա­հա­մա­կար­գով ընտր­վող, 150-ը` մե­ծա­մաս­նա­կան` ան­մի­ջա­պես ժո­ղովր­դի կող­մից, այդ թվում ինք­նաա­ռա­ջադր­ման կար­գով, ընտր­վող: ­Չի կա­րե­լի ժո­ղովր­դին զրկել ան­մի­ջա­պես՝ ան­ձամբ իր թեկ­նա­ծո­ւին ընտ­րե­լու ի­րա­վուն­քից: Ակն­հայտ է նաև, որ ընտ­րութ­յուն­նե­րի կու­սակ­ցա­կան մե­նաշ­նոր­հա­յին հա­մա­կար­գը  այ­սօր­վա հայտ­նի ա­ղե­տա­լի վի­ճա­կի  պատ­ճառ­նե­րից՝ չա­րիք­նե­րից մեկն է: Օ­րեն­քով պետք է նա­խա­տե­սել նաև ընտ­րո­ղի վստա­հութ­յու­նը չար­դա­րաց­րած պատ­գա­մա­վո­րին (նաև նա­խա­գա­հին, վար­չա­պե­տին, դա­տա­վո­րին ևն ևս) օ­րեն­քով ամ­րագր­ված հիմ­քե­րով ու կար­գով վա­ղա­ժամ­կետ ետ կան­չե­լու ինս­տի­տու­տը`ըստ ո­րում ա­ռանց բար­դութ­յուն­նե­րի ի­րաց­ման մե­խա­նիզ­մով:

Ի դեպ, ­Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նի ԳԽ-ը ու­ներ 340 պատ­գա­մա­վոր` վա­ղա­ժամ­կետ ետ կանչ­ման մա­սին հա­տուկ ինս­տի­տու­տով: ­Պետք է բա­ցառ­վի նաև սքող­ված կամ անս­քող բիզ­նես­մեն­նե­րի առ­կա­յութ­յու­նը խորհր­դա­րա­նում:

1.Ար­մա­տա­պես պետք է փոխ­վի դա­տա­կան հա­մա­կար­գը, գո­նե ընդ­հա­նուր ի­րա­վա­սութ­յան ա­ռա­ջին ատ­յան­նե­րի դա­տա­րան­նե­րի և ­Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի[1] դա­տա­վոր­նե­րը պետք է ընտր­վեն ան­մի­ջա­պես ժո­ղովր­դի կող­մից. նշա­նա­կո­վի դա­տա­վո­րը չի կա­րող ան­կախ լի­նել: ­Դա­տա­վոր­նե­րի նկատ­մամբ ևս ­պետք է կի­րառ­վի օ­րեն­քով նա­խա­տես­ված հիմ­քե­րով և ­կար­գով վա­ղա­ժամ­կետ ետ կան­չե­լու ինս­տի­տու­տը: ­Հըն­թացս նշեմ, որ նոր` գոր­ծող, ­Սահ­մա­նադ­րութ­յամբ (հոդ. 202) ընտ­րա­կան ի­րա­վունք ու­նե­ցող 200 հա­զար քա­ղա­քա­ցի­նե­րի նա­խա­ձեռ­նութ­յամբ կա­րող է նոր ­Սահ­մա­նադ­րութ­յուն ըն­դու­նե­լու հարց ա­ռա­ջադր­վել. ես հա­մոզ­ված եմ, որ ձեր շարժ­մա­նը դրա­նից ա­վե­լի շատ քա­ղա­քա­ցի­ներ են մաս­նակ­ցում, ին­չո՞ւ չեք օգտ­վում դրա­նից և ­չեք ա­ռա­ջադ­րում այդ հար­ցը` ներ­կա­յաց­նե­լով ձեր կազ­մած ­Սահ­մա­նադ­րութ­յան նա­խա­գի­ծը (ըստ ո­րում, իմ` որ­պես մաս­նա­գե­տի կազ­մած սահ­մա­նադ­րութ­յան նա­խագ­ծե­րը, ո­րոնք կան նաև ձեզ ու­ղարկ­վող աշ­խա­տութ­յուն­նե­րում, զգա­լի օգ­նութ­յուն կա­րող են լի­նել այդ գոր­ծում): Այ­սօր գոր­ծող` 6.12.2015թ. ըն­դուն­ված ­Սահ­մա­նադ­րութ­յու­նը սոսկ եզ­րա­փա­կիչ փու­լի հասց­րեց վերջ­նա­կա­նա­պես ժո­ղովր­դին իշ­խա­նութ­յու­նից հե­ռաց­նե­լու տա­րի­նե­րով հետ­ևո­ղա­կա­նո­րեն տար­վող քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ուս­տի այն պետք է փոխ­վի ար­մա­տա­պես, ըն­դուն­վի ո­րա­կա­պես նոր ­Հիմ­նա­կան օ­րենք՝­Սահ­մա­նադ­րութ­յուն:

2.Նոր ­Սահ­մա­նադ­րութ­յան այ­սօր գոր­ծող 10-րդ ­հոդ­վա­ծի երկ­րորդ կե­տը (կամ մա­սը) սահ­մա­նում է, որ ըն­դեր­քը (նաև ջրա­յին ռե­սուրս­նե­րը) պե­տութ­յան բա­ցա­ռիկ սե­փա­կա­նութ­յունն է: ­Դա, ան­շուշտ ճիշտ է՝ ար­դա­րա­ցի, բայց հայտ­նի է նաև, որ մեր հան­քա­յին հարս­տութ­յուն­նե­րը գի­շատ­չա­բար, փաս­տո­րեն, թա­լան­վում են մաս­նա­վոր ֆի­զի­կա­կան ու ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց կող­մից. նոր ըն­դուն­ված սահ­մա­նադ­րութ­յամբ, կամ մինչ այդ ա­ռան­ձին օ­րեն­քով, պետք է սահ­ման­վի. «Ար­գել­վում է ըն­դեր­քը, նրա հան­քա­յին հարս­տութ­յու­նը, օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րը մաս­նա­վոր ֆի­զի­կա­կան և­ ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց մշտա­կան կամ ժա­մա­նա­կա­վոր շա­հա­գործ­մա­նը հանձ­նե­լը»:

Ս­յու­նիքն օ­րի­նակ՝ օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րով ա­մե­նա­հա­րուստն է ՀՀ-ում, բայց նրա բնակ­չութ­յու­նը աղ­քա­տութ­յան և ­գոր­ծազր­կութ­յան մա­կար­դա­կով «ար­ծա­թե մե­դա­լա­կիր է»՝ երկ­րորդ տեղն է զբա­ղեց­նում ­Շի­րա­կից հե­տո. ի դեպ, նաև այն դեպ­քում, երբ Ս­յու­նի­քի ՀՆԱ-ն­ ա­մե­նա­մեծն է ՀՀ-ում…­Հան­քարդ­յու­նա­բե­րութ­յու­նից ստաց­ված ամ­բողջ հսկա­յա­կան շա­հույ­թը պետք է մտնի պե­տա­կան բյու­ջե, դրան զու­գա­հեռ տե­ղե­րում պետք է կազ­մա­կերպ­վի պատ­րաս­տի ապ­րանք­նե­րի ար­տադ­րութ­յուն, և­ ոչ թե ամ­բողջ հում­քը վա­ճառ­վի օ­տար­նե­րին և­ ուռց­նի մի քա­նի տզրուկ­նե­րի գրպան­նե­րը…

Ընդ­հան­րա­պես պետք է ստեղ­ծել սե­փա­կան արդ­յու­նա­բե­րութ­յուն, բնա­կա­նա­բար այ­սօր հատ­կա­պես՝ ա­ռա­ջին հեր­թին, ռազ­մա­կան, երկ­րում դրա հա­մար անհ­րա­ժեշտ ռե­սուրս­ներ կան: ­Հե­ղա­փո­խութ­յու­նը, ո­րի մա­սին դուք ա­նընդ­հատ խո­սում եք, հե­տո պետք է կա­տար­վի, թե չէ Ս. ­Սարգս­յա­նը պար­զա­պես գնաց ի­րեն ու իր մա­ֆիան փրկե­լու ու ժա­մա­նակ շա­հե­լու հա­մար… Միայն հանելով-նշանակելով, առավել ևս հեռուստաշոուներով՝  եթե վերջինս նույնիսկ դեմոկրատական  անկեղծ մղումներից է բխում,  արմատական ոչինչ չի փոխվի…

4.Նախ­կին կոլ­խոզ­նե­րը, սով­խոզ­նե­րը ե­թե չքանդ­վեին, չփո­շիաց­վեին, այլ ա­զատ­վե­լով կու­սակ­ցա­կան-պե­տա­կան կա­պանք­նե­րից՝ մնա­յին ա­զատ ու գոր­ծեին պե­տա­կան ա­ջակ­ցութ­յամբ այդ­քան, այդ­պի­սի ար­տա­գաղթ չէր լի­նի՝ գյու­ղե­րը չէին վե­րա­նա. պետք է ձեռ­նա­մուխ լի­նել նաև պե­տա­կան ա­ջակ­ցութ­յամբ  ու նպաս­տա­վոր պայ­ման­նե­րով գյու­ղատն­տե­սա­կան  կա­մա­վոր միա­վո­րում­նե­րի, այդ թվում նրանց  սպա­սար­կող պե­տա­կան  ՄՏԿ-նե­րի  և  այլ  են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ստեղծ­մա­նը՝ ցան­կա­ցած  երկ­րի  հիմ­քը՝ գյու­ղա­ցիութ­յու­նը  պահ­պա­նե­լու հա­մար… Ես կար­ծում եմ նաև, որ ՀՀ-ում պետք է վե­րա­կանգ­նել ժո­ղովր­դի կող­մից ընտր­վող նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գը՝ ու­ժեղ ու լայն ժո­ղովր­դա­կան ներ­կա­յա­ցուց­չա­կան մարմ­նի առ­կա­յութ­յամբ. «Ու­ժեղ խորհր­դա­րան, ու­ժեղ նա­խա­գահ»-սկզբուն­քով. իմ  կար­ծի­քով դա ՀՀ-ի հա­մար ա­մե­նաարդ­յու­նա­վետ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը կլի­ներ, դրա հա­մար անհ­րա­ժեշտ ի­րա­վա­կան և ­փաս­տա­կան մե­խա­նիզմ­ներ ստեղ­ծե­լը դժվար չէ. բո­լոր բնա­գա­վառ­նե­րում փո­փո­խութ­յուն­նե­րը պետք է լի­նեն ար­մա­տա­կան և­ ի­րա­վա­բա­նո­րեն ու փաս­տո­րեն ժո­ղովր­դաիշ­խա­նա­կան, այ­լա­պես ա­մեն ինչ հեր­թա­կան խաբ­կան­քի կվե­րած­վի…­Գոր­ծող ­Սահ­մա­նադ­րութ­յան, օ­րենսդ­րութ­յան պայ­ման­նե­րում խորհր­դա­րա­նի նոր ընտ­րութ­յունն ա­նի­մաստ է, ե­թե նույ­նիսկ դուք ձեզ հա­մար 100%-ոց արդ­յունք ու­նե­նաք…

5. Ես նաև կու­զե­նա­յի, որ­պես ՀՀ քա­ղա­քա­ցի, որ ձեր գլխա­վո­րած ժո­ղովր­դա­կան շար­ժու­մը չպղտոր­վեր, չխե­ղաթ­յուր­վեր այլ կու­սակ­ցութ­յուն­նե­րի (հան­կար­ծա­կի ժո­ղովր­դա­կա­նա­ցած) մաս­նակ­ցութ­յամբ (ի­հար­կե ես նա­խա­պես ըն­դու­նում եմ ձեր շարժ­ման ա­նա­ղար­տութ­յու­նը): ԲՀԿ-ը օր.` մե­ծադ­ղորդ կար­գա­խոս­ներ է  հռչա­կում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ­Սերժ ­Սարգս­յա­նը հենց «փըխկ ա­րեց» շալ­վա­րը լցրեց՝ ժո­ղովր­դի ար­յու­նը «չթա­փե­լու» կեղծ կար­գա­խո­սով քո­ղարկ­ված. Ի­րա­կա­նում իր «բիզ­նես-թա­լա­նը» չկորց­նե­լու հա­մար (թե­պետ պ-ն ­Ծա­ռուկ­յա­նը ­Սա­սուն­ցի ­Դավ­թից էլ հսկա­յա­կերպ կեց­վածք ու­նի…):

Ինչ վե­րա­բե­րում է ՀՀԴ-ին, ա­պա նրա դեմ­քը բա­վա­կան տի­պիկ է բնու­թագ­րել Ս­տե­փան ­Շա­հում­յա­նը՝ մի ա­ռի­թով ա­սե­լով (1906թ) ՀՀԴ-ին. «…ձեր  «սո­ցիա­լիս­տա­կան» փե­տուր­նե­րը չեն կա­րող ծած­կել ոչ ո­քից ձեր տգեղ բուր­ժո­ւա­կան կեր­պա­րան­քը, չեն կա­րող փրկել ձեզ ան­խու­սա­փե­լի մա­հից, կազ­մա­լու­ծու­մից» (Ստ. ­Շա­հում­յան, Եր­կեր, ­Հա­տոր ա­ռա­ջին, ­Հայ­պետհ­րատ, Եր­ևան, 1955, էջ 185) :[2] Ան­շուշտ, ձեր գոր­ծը բա­վա­կան դժվար կլի­նի, երբ նշված  և ­խորհր­դա­րա­նա­կան մյուս կու­սակ­ցութ­յուն­նե­րը, այդ թվում չի բա­ցառ­վում նաև ՀՀԿ-ը, ձեզ ա­ջակ­ցեն որ­ևէ կերպ՝ օր. ձեր  օգ­տին քվեար­կեն, կամ ի­րենց թեկ­նա­ծուն չա­ռա­ջադ­րեն ևն…

Շա­տե­րը այն կար­ծիքն են հայտ­նում, որ ե­թե այս շար­ժումն էլ ա­ռանց ար­մա­տա­կան արդ­յուն­քի մա­րեց, ա­պա դա վերջն է. ո´չ, դա սխալ է. դա կլի­նի ըն­դա­մե­նը սկիզ­բը, բայց ոչ ձեր և մ­յուս­նե­րի գլխա­վո­րութ­յամբ:

Չա­փա­զանց կար­ևոր է՝ սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յան ու պե­տութ­յան հե­ղի­նա­կութ­յու­նը վե­րա­կանգ­նե­լու, պե­տութ­յան նկատ­մամբ մարդ­կանց հա­վատն ամ­րապն­դե­լու հա­մար, պար­զե­լու եր­կի­րը կո­ղո­պու­տի են­թար­կե­լու (այդ թվում, բնա­կա­նա­բար, ար­տա­քին պարտ­քի հետ կապ­ված հան­գա­մանք­նե­րը…) բո­լոր փոր­ձե­րը ու լու­ծե­լու դրան­ցում մե­ղա­վոր ան­ձանց օ­րեն­քով նա­խա­տես­ված պա­տաս­խա­նատ­վութ­յան հար­ցը: Ես «ՀՀՇ»-ա­կան դաս­տիա­րա­կութ­յուն չեմ ստա­ցել, փառք Աստ­ծո…, ար­գա­հա­տան­քով չեմ նա­յում նաև խորհր­դա­յին շրջա­նի պատ­մութ­յա­նը. խորհր­դա­յին կար­գե­րում մեղմ ա­սած լավ բա­նե­րը քիչ չեն` հատ­կա­պես ձեր ու­շա­ցած կա­պի­տա­լիզ­մի հա­մե­մատ, բայց հատ­կա­պես այս­պի­սի շար­ժում­նե­րի (քո գլխա­վո­րածն ան­կաս­կած հե­ղա­փո­խա­կան չէ, այս բա­ռի օգ­տա­գոր­ծու­մը կա­մա, թե ա­կա­մա այ­սօր­վա վի­ճա­կում սոսկ մարդ­կանց գի­տակ­ցութ­յունն է թմրեց­նում…) ժա­մա­նակ պետք է հրա­ժար­վել դա­ժան, ան­հար­կի խիստ մի­ջոց­նե­րից թե­կուզ և­ օ­րեն­քի տես­քով՝ օր.՝ մա­հա­պա­տի­ժը եր­բեք չի կա­րե­լի մտցնել… տար­րա­կան բան՝ սպա­նե­լուց՝ մա­հա­պատ­ժի են­թար­կե­լուց հե­տո շատ պետք է ար­դա­րա­ցու­մը…

ԲՀԿ-ի «­Կենտ­րոն» հե­ռուս­տա­տե­սութ­յան ա­լի­քով ձեր ե­լույ­թը ինձ վրա ո­րոշ դրա­կան ու հու­սադ­րող տպա­վո­րութ­յուն թո­ղեց, բայց կար­ծես թե նկատ­վեց նաև ՀՀՇ-ա­կան ե­րան­գը (ի դեպ «Ազ­գա­յին կոնգ­րես…»-ը ին­չու՞ չի ար­ձա­գան­քում ձեր շարժ­մա­նը, թե՞ պ-ն Լ.Տ.Պետ­րոս­յա­նի ա­ռող­ջութ­յու­նը այն­քան էլ լավ չէ…): Ձեր ռու­սե­րենն ու անգ­լե­րե­նը ո­չինչ. խնդի­րը իմ կար­ծի­քով նրա­նում է, թե «հե­ղա­փո­խա­կան վճռա­կա­նութ­յան» հետ մեկ­տեղ Աստ­ված ձեզ բնա­կան ի­մաս­տութ­յուն տվե՞լ է, թե՞ ոչ…Ինչ էլ որ լի­նի, ար­դեն ո­րոշ դրա­կան բա­ներ ա­րել եք, ձեզ սթա­փութ­յուն և ­հա­ջո­ղութ­յուն եմ մաղ­թում. Աստ­ված  օգ­նա­կան ցե­ղաս­պա­նութ­յուն­ներ ապ­րած և­ ապ­րող այս  տա­րա­բախտ ժո­ղովր­դի` դե­պի խոր­տա­կում գնա­ցող խարխլ­ված նա­վը փրկե­լու գոր­ծում…(Չ­կար­ծեք, թե պատ­րանք­նե­րի մեջ եմ, պար­զա­պես շատ եմ ու­զում ձեզ հա­վա­տալ… Ար­դեն ա­րա­ծիդ հա­մար էլ մեր ժո­ղո­վուր­դը պետք է ե­րախ­տա­պարտ լի­նի և­ ա­վե­լին չսպա­սի, պատ­րանք­նե­րով չտար­վի. այ քեզ­նից հե­տո իս­կա­կան հե­ղա­փո­խութ­յուն կլի­նի, ե­թե ար­մա­տա­կան քայ­լեր չձեռ­նարկ­վեն. հի­շեք նաև, որ գո­յութ­յուն ու­նե­ցող` վեր­ջին հաշ­վով  ա­ռան­ձին սուբ­յեկտ­նե­րից չկախ­ված սո­ցիալ-տնտե­սա­կան, պե­տաի­րա­վա­կան կար­գի պայ­ման­նե­րում ի­րա­կան ժո­ղովր­դաիշ­խա­նա­կան փո­փո­խութ­յուն­ներն անհ­նա­րին են…):

Ես այս նա­մակն ար­դեն պատ­րաստ­վում էի ու­ղար­կել ան­կախ նրա­նից վար­չա­պետ կընտր­վեիք, թե ոչ. այ­նո­ւա­մե­նայ­նիվ փոքր ինչ սպա­սե­լը ճիշտ էր. չզար­մա­նաք՝ «ու­րա­խա­ցա», որ ՀՀԿ-ը «ի­դեա­լա­կան ան­հաս­կա­ցո­ղութ­յուն» դրսևո­րեց[3], իմ կար­ծի­քով, ձա­խո­ղեց ձեզ վար­չա­պետ ընտ­րե­լը. դա նշա­նա­կում է, որ եր­կիրն ա­ղե­տի հասց­րած ՀՀԿ կոչ­վող  քրեա­ծին-օ­լի­գար­խիա­կան խմբա­վոր­ման  հետ «կոմպ­րո­միս»-ի` ի­րա­կա­նում, իմ կար­ծի­քով, հան­ցա­վոր հա­մա­ձայ­նութ­յան քո­ղի ան­վան տակ ակն­կալ­վող պար­տա­վո­րեց­նող կա­պե­րը բա­ցառ­վում են…

­Մեկ է, վաղ թե ուշ, դուք կընտր­վեք երկ­րի ղե­կա­վար, բայց ես հա­մոզ­ված եմ, որ ճիշտ կլի­ներ, որ դուք՝ ժո­ղո­վուր­դը ոչ թե վար­չա­պետ ընտ­րե­լու հարց ա­ռա­ջադ­րեիք, այլ ա­ռան­ձին կամ թե­կուզև դրան զու­գա­հեռ ներ­կա­յաց­րիք ա­վե­լի քան 200 հա­զար քա­ղա­քա­ցի­նե­րի ստո­րագ­րութ­յամբ նոր ­Սահ­մա­նադ­րութ­յուն ըն­դու­նե­լու ա­ռա­ջար­կութ­յու­նը` ­Սահ­մա­նադ­րութ­յան կոնկ­րետ նա­խագ­ծով…Ե­թե դա էլ չըն­դուն­վի, ա­պա պետք է ա­ռանց վա­րա­նե­լու անց­նել վճռա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի… ՀՀԿ-ն ­պար­զա­պես ժա­մա­նակ է շա­հում, ան­շուշտ նրանց հա­մար ծանր հետ­ևանք­ներ կու­նե­նա նաև իշ­խա­նութ­յու­նը կորց­նե­լը, որն ան­կաս­կած կա­րող է  բա­ցա­սա­կան անդ­րա­դառ­նալ  ժո­ղովր­դա­կան շարժ­ման վրա…  Այս­պի­սի հե­ղա­փո­խութ­յուն չի լի­նում…

Ա­ռայժմ այս­քա­նը: Ինչ­պես ար­դեն նշե­ցի, ձեզ, մեր ժո­ղովր­դի և­ ինձ մտա­հո­գող հար­ցե­րով, նաև օգ­նե­լու նպա­տա­կով ու­ղար­կում եմ 23.09.2014թ. ­Գո­րի­սի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում 23.09.2014թ. կա­յա­ցած գի­տա­ժո­ղո­վի նույն թվա­կա­նին տպագր­ված նյու­թե­րը. «Հետ­խորհր­դա­յին  ի­րա­կա­նութ­յու­նը  և­  ան­կախ պե­տա­կա­նութ­յան սահ­մա­նադ­րա­կան զար­գաց­ման հիմ­նախն­դիր­նե­րը…» թե­մա­յով, ո­րում տե­ղա­կայ­ված է նաև գի­տա­ժո­ղո­վում ու­նե­ցած իմ ե­լույ­թը և­ իմ կող­մից կազմ­ված ­Սահ­մա­նադ­րութ­յան նա­խա­գի­ծը, ինչ­պես նաև 2011թ. լույս տե­սած իմ «Աշ­խա­տութ­յուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն…»` դարձ­յալ ­Սահ­մա­նադ­րութ­յան  նա­խագծով[4]:

Հարգանքով`

Մալիկ Միրաքի Թելունց

ԳՊՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավագետ, պատմաբան` պ.գ.թ., Սյունիքի մարզ, գ Խնձորեսկ, հեռ. 094 96 07 08                                       28.04.2018թ.-01.05.2018թ.

[1]  Պրն. Գ. Հարությունյանի գլխավորած ՍԴ-ը ավելի մեծ վնաս հասցրեց մեր երկրին, պետությանը և ժողովրդին՝ քան արտաքին թշնամին… Ընտրությունները և բոլորին հայտնի մյուս գործընթացները «օրինականացնելով» նա «արջի ծառայություն» մատուցեց ժողովրդին ու մեր նորանկախ պետականությանը…

[2] Իմ կարծիքով Լ. Տեր-Պետրոսյանը, որին, ինձ թվում է, համակրում եք… թեպետ նա իմ թշնամին էլ չէ, երկու լավ բան արեց, եթե հիշում եք, մեկը` որ ՀՀԴ-ի գործունեությունն արգելեց, կամ կասեցրեց, մեկը` որ հրաժարական տվեց…Ի դեպ տարիներ առաջ, այսօր էլ հրապարակի վրա գտնվող մի նամակ գրեցի պ-ն Ս. Սարգսյանին, որպես ՀՀ քաղաքացի, առաջարկելով նրան՝ կամ երկրում արմատական սոցիալ-տնտեսական փոփոխությունների ձեռնամուխ լինել, կամ հրաժարական տալ, քանզի դու (պրն Ս. Սարգսյանը) այնքան զգայուն չես, որ երկրի վիճակից ելնելով ինքնասպան լինես՝ ինչպես օր. Ռուսա 1-ը, Նիկոլայ 1-ը և ուրիշներ…Ինչպես տեսնում ենք նա իմ ասածը շատ ուշ հասկացավ… Իմ խորհուրդը մեկն է. Ս. Սարգսյանը (ինչպես իր նախորդները) իր գլուխը փրկեց գիլյոտինից, թող այնպես չլինի, որ նրա գլխի փոխարեն ձեր և ձեր համակիրների գլուխները հայտնվեն հրապարակում…

[3] Չնայած իրենք էլ հավանաբար իրենց շահերն ու ծրագրերն ունեն…

[4] Եթե Ձեզ հաջողվի խաղաղ հեղափոխությունից հետո խաղաղ ձևով նաև արմատական սոցիալ-տնտեսական, պետաիրավական իրավական և փաստական, իրականում ժողովրդամետ և համակարգային փոփոխություններ կատարել, հեղափոխություններ չեն լինի, իսկ Ձեզ խաղաղության նոբելյան մրցանակի շնորհումն էլ,կարծում եմ որ միանգամայն իրական կլինի:

Օր.` իմ կարծիքով՝ բոլորովին էլ պետք չէ իրավագետ կամ քաղաքագետ լինել հասկանալու համար, որ այսօրվա «Ազգային» կոչվող խորհրդարանը` կուսակցական-մենաշնորհային կարգով ընտրվող, ընդամենը 100-105 հոգուց կազմված, իրականում ժողովրդական ներկայացուցչական մարմին չէ /դեռ չեմ խոսում նրանում, «բիզնեսմեն-գործարարների» առկայության, որոշ քրեածին երանգների մասին ևն, ևն…/. այն մեր ստրկամիտ իրավագետ-դոկտորների /որոնցից շատերը այսօր բարձր կամ այլ պաշտոններ են զբաղեցնում` օր. Գ.Հարությունյանը, Հ.Թովմասյանը և ուրիշներ/ քրեածին օլիգարխիական խմբավորման համար  /նրանց հագով…/ ձևած հագուստ է, որը եզրափակեց ինչպես արդեն նշել եմ, ժողովրդին իշխանությունից զրկելու գործընթացը… Եթե նորից նման կարգով` կուսակցական-մենաշնորհային պատգամավորների նման քանակով ու կազմով խորհրդարան ընտրվի, կամ եթե նույնիսկ նման խորհրդարան ընտրվի ամբողջությամբ ազնիվ կազմով, ապա մեկ է դա ժողովրդական ներկայացուցչական մարմին չի կարող կոչվել… Ի դեպ մեր կարծիքով ներկայացուցչական պետք է լինի նաև նոր Սահմանադրություն կազմելու համար ընտրվող սահմանադրական հանձնաժողովի կազմը: Կրկնում ենք` մեր առաջարկությունները հրապարակի վրա /նաև համացանցում/ կան` այդ թվում մեր կազմած սահմանադրության նախագծերով. դրանք շատ օգտակար կլինեն Ձեզ, եթե իրականում ցանկանում եք առավել կամ պակաս չափով իրոք ժողովրդաիշխանական Սահմանադրություն, խորհրդարան ևն ստեղծել. ժամանակ գտեք, անձամբ ծանոթացեք դրանց:

Արտաքին քաղաքականության ոլորտում իմ` որպես շարքային քաղաքացու դիրքորոշումն է` իրական թե սուտ, գոհ, թե դժգոհ Ռուսաստանի հետ խաղաղ չի կարելի, մանավանդ չի կարելի անտեսել առաջին հանրապետության սխալները… Անշուշտ որպես մեծ պետության առավել ևս «Բյուզանդիայի ժառանգ» Ռուսաստանը ևս առաջիկայում լուրջ խնդիրներ կունենա… Բայց դա հեռավոր ապագայի խնդիր է և մեզ օգուտ էլ չէ Ռուսաստանի վատ վիճակը, իսկ այսօր պետք է օգտվել այդ կապերից հետագայում մենակ մնալու դեպքում աղետալի խնդիրների առաջ կանգ չառնելու համար…

Ղարաբաղի հարցում պահանջվում է արմատական դիրքորոշում /համացանցում տես մեր` «Ղարաբաղյան կոնֆլիկտը…» հոդվածը: Փոխզիջմանը ես էլ համաձայն եմ /իհարկե ոչ «Մադրիդյան սկզբունքներով»…/ բայց պետք է հիշել, որ մենք գրաված տարածք չունենք և ես կգերադասեի, որ Ղարաբաղը մնար պատմությանն անհայտ` ռուսների /բոլշևիկ, մենշևիկ…/ հնարած Ադրբեջանի կազմում, քան այն ու շրջակա վաղնջական հայկական տարածքները ազատագրելուց հետո թեկուզ մի թիզ հող հետ տալը` դրանով իսկ արդարացնելով Ադրբեջանի ապօրինի գոյությունն ու մեր ազգային-պատմական տարածքի այն օկուպացրած, անեքսիայի ենթարկած մի ապօրինածին պետության սեփականությունը ճանաչելը. դա կլինի հանցագործություն մեր ամբողջ ժողովրդի, նրա պատմության նկատմամբ…

Ծանր է բայց փաստ է…

Ծանոթ. Թեպետ այս նամակ-առաջարկություններն ուշ է ուղարկվում,  այդ ընթացքում պ-ն Փաշինյանն արդեն վարչապետ ընտրվեց,  այնուամենայնիվ մենք որոշեցինք այն չլրացնել նոր իրողություններով, որովհետև դա չի փոխում մեր առաջարկությունների բնույթը, նպատակը.–Մ.Թ.  /14.05.2018 /

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն Սարգսյան says:

    Միանգամայն համաձայն եմ բոլոր բերված տեսակետներին։ Առաջնահերթ քայլ եմ տեսնում Սահմանադրության փոփոխությունը, որը կլինի մյուս անհրաժեշտ վերափոխումների լեգիտիմ հիմք։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031