Մայիսի 20-ին` ժամը 01:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Դավթաշենի կամրջի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները կանխել են Հ. Զ.-ի (1962թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
ՀՀ ԱԻՆ