Արա Բաբլոյանը շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ծննդյան տարեդարձի առթիվ
Մեծարգո տիկին Մանուկյան,
ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ:
Մեծ է Ձեր ավանդը Սփյուռքում կրթական ու մշակութային կառույցների ստեղծման եւ հայապահպանության գործում: Միաժամանակ, Ձեր գործունեությունը միշտ միտված է եղել մայր հայրենիքի հզորացմանը: Հատկապես Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ղեկավարելիս Դուք հսկայական աջակցություն ցուցաբերեցիք Սպիտակի երկրաշարժի ու Արցախյան պատերազմի վերքերի բուժմանը, նորանկախ Հայաստանում բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը:
Դուք փայլուն կերպով շարունակեցիք Ձեր հոր` Հայաստանի ազգային հերոս, մեծ բարերար Ալեք Մանուկյանի ծրագրերը, որոնք կյանքի եք կոչում նաեւ այսօր: Դստեր, ազգային ու հասարակական գործչի Ձեր կերպարը պիտի օրինակ լինի աճող սերնդի համար:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն