Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպանը՝ թավշյա հեղափոխության, վիզաների ազատականացման եւ այլ հարցերի մասին (Տեսանյութ)

Մայիս 19,2018 22:55

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից կազմակերպվող Եվրոպայի օրն այսօր նշվեց նաեւ Վանաձորում: Այս տարի տոնը կրում ՝ «Եվրոպան այստեղ է» խորագիրը:

Պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստանում կատարված թավշյա հեղափոխության մասին, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Այս ծանր քաղաքական ճգնաժամը, որը ժայթքեց Հայաստանում՝ իր լուծումը գտավ սահմանադրական, օրինական եւ խաղաղ ճանապարհներով, ինչն առաջին հերթին Հայաստանի Հանրապետության բնակչության եւ քաղաքական էլիտայի մեծագույն ձեռքբերումներից մեկն էր»:

Դեսպանի խոսքով` մեծ ու կարեւոր էր նաեւ երիտասարդների դերն ու ունեցած ներուժը, ինչը նրա խոսքով պետք է օգտագործել երկրի զարգացման համար. «Նրանք ունեն բավականին մեծ ակնկալիքներ, նրանք ցանկանում են ապրել մի երկրում, որը ձերբազատված է կոռուպցիայից, մի երկրում, որը պատշաճ ու արդյունավետորեն կառավարվում է, մի երկրում, որն ունի անկախ, անկողմնակալ, արդար դատաիրավական համակարգ: Նրանք ցանկանում են ապրել մի երկրում, որտեղ տնտեսական գործունեությունն իրականացվում է հավասար իրավունքների տրամադրմամբ, որտեղ չկան արտոնյալներ, չկան շուկայում գերակայող դիրքեր»:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացման եւ վիզաների ազատականացման մասին, Սվիտալսկին հույս հայտնեց, որ գործընթացը կգրանցի դրական արդյունք. «Անցած շաբաթ Հայաստան էին ժամանել իմ գործընկերները Եվրամիությունից: Օրակարգային հիմնական հարցը եղել է այցագրերի ազատականացման խնդիրը, բայց միաժամանակ եղել է այցեգրերի դյուրացման գործընթացի իրականացում: Որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը հիմա այդ գործընթացում է գտնվում, եւ եթե ավարտի, ապա դա լավ սկիզբ կդնի ազատականացման գործընթացը սկսելու համար: Այսինքն, շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, բայց եղեք համբերատար»:

Եվրամիությունը հանդիսանում է Հայաստանում ամենախոշոր ներդնողը: Դեսպանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք պլանավորում են առաջիկա 3 տարիների համար Հայաստանի զարգացման ուղղությամբ տրվող աջակցությունը ավելացնել մինչեւ 25 տոկոսով. «Մասնավորապես գալիք մի քանի ամիսների ընթացքում  մենք պլանավորում ենք այս աջակցության մի մասը կենտրոնացնել ՀՀ 3 հյուսիսային մարզերում՝ Լոռի, Շիրակ եւ Տավուշ»:

Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031