Այսօր՝ մայիսի 19-ին «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերությունն Իջեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Իջեւանում կազմակերպել է մանկական հետաքրքիր, ուրախ միջոցառում:
Իջեւանի կենտրոնական՝ Շատրվանների հրապարակը բազմամարդ էր: Ելույթ ունեցան երգիչներ Լիդուշիկը, Մերի Քոչարյանը, Յանա Հովհաննիսյանը, «Արեւներ» համույթը:
Մանուկները շփվեցին սիրված մուլտֆիլմերի հերոսների հետ, իրենց իղձերն արտահայտեցին գետնին արված կավճանկարներում: Երեխաները որպես նվեր ստացան պաղպաղակ եւ փուչիկներ: Հրապարակում տոնական տրամադրություն էր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ