Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոն ԱԱԾ պետի մորը՝ ՀՀ կառավարությունում

Մայիս 19,2018 19:27

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը խոսել է իր ընտանիքի անդամների բիզնեսի մասին. «Կարծում եմ՝ որևէ ապօրինի բան չկա դրանում: Հայրս բիզնեսով է զբաղվել, իսկ մայրս պետական աշխատող է՝ 1997-1998 թվականներից նախագահի աշխատակազմում, ապա՝ քաղծառայության խորհրդում, ապա կրկին նախագահի աշխատակազմում՝ կադրերի վարչության պետ, իսկ այս պահին արդեն վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության պետն է»:

Արթուր Վանեցյանն անձամբ բիզնես չունի․ «Վերջին երեք տարում հորս կազմակերպությունն ընդգրկված է եղել օրինապահ հարկատու համակարգում: Ունեմ եղբայր, ով ապրում է Ժնևում և բավական խոշոր գործարար է: Մանկապարտեզը, որը պատկանում է տիկնոջս, կառուցվել է եղբորս որոշակի գումարային աջակցությամբ: Մի մասը վարկային միջոցներ են ներգրավված, մյուս մասը եղբորս աջակցությունն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031