Լրահոս
Օրվա լրահոսը

«Տները խարխլվել են, եկեղեցին քանդվում է». հացադուլավորը Փաշինյանին խնդրում է գալ Սյունիք (Ֆոտոշարք)

Մայիս 19,2018 16:50

Սյունիքի մարզի Կուրիս համայնքի բնակիչ Բորիս Անդրեասյանն արդեն 4-րդ օրն է՝ հացադուլի մեջ է, իսկ այսօրվանից նաեւ հրաժարվում է ջուր խմել: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքնազգացողությունը լավ չէ, դժվարանում է անգամ խոսել: Բորիս Անդրեասյանը ներկայացրեց հացադուլի պահանջները. առաջնահերթ խնդիրը, նրա ձեւակերպմամբ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի (պատկանում է «Գեոպրոմայնինգ» խմբի Հայաստանյան ներկայացուցչությանը) աշխատանքի հետեւանքներն են:

«Հայաստանի ընդերքը պատկանում է հայ ժողովրդին, ոչ թե ռուսական ընկերությանը: Հացադուլիս պահանջներից մեկն այն է, որ կոմբինատը հանձնեն ընդերքի իրական տիրոջը: Այս կոմբինատի եկամուտների կեսը պետք է ներդրվի մեր տարածաշրջանի զարգացման գործում, իսկ 30 տոկոսը՝ բանակաշինությանը պետք է ծառայի: 20 տոկոսն էլ պետբյուջե պետք է ներմուծվի»,-համոզմունք հայտնեց Բորիս Անդրեասյանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ կոմբինատի աշխատանքի հետեւանքով, մասնավորապես՝ բաց հանքի  պայթեցումների պատճառով խարխլվել են Կուրիսի տները, քանդվում է գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին. «Այն առանց այդ էր կիսաքանդ վիճակում էր, իսկ հիմա ցանկացած պահի կարող է փուլ գալ: Պահանջում եմ վերակառուցել նաեւ Սուրբ Սարգիս եկեղեցին, որը եւս վթարային վիճակում է»:

Բորիս Անդրեասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում է հրատապ լուծել իր մատնանշած խնդիրները. «Սպասում եմ վարչապետին: Նա վաղուց պետք է այցելեր Սյունիք, Սյունիքը Հայաստանի սիրտն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031