Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Հանրապետության Պետական Խորհրդի նախագահ և Նախարարների Խորհրդի նախագահ պարոն Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին՝ Հավանայի օդանավակայանի մերձակայքում օդանավի ողբերգական կործանման կապակցությամբ։
Ուղերձում ասված է․ «Մեծ ցավով տեղեկացա Հավանայի Խոսե Մարտի օդանավակայանի մերձակայքում օդանավի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։
Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ` կարեկցանքի ու սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն