Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի զգուշավոր ոստիկանապետը՝ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ

Մայիս 19,2018 14:53

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Շիրակի մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանին նշանակել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։ Նշենք, որ վերջինս ժամանակին աշխատել է այդ նույն  վարչությունում՝ օպերլիազորից դառնալով բաժնի պետ։

Լոռուց Շիրակի մարզ տեղափոխված ու մոտ երկու տարի Շիրակի մարզը գլխավորած Արտակ Կարապետյանին շիրակցիներից շատերն այդպես էլ դեմքով չճանաչեցին։ Նա ոչ մի անգամ թույլ չտվեց իրեն շփվել լրագրողների հետ, երբ իր նախորդներից կային մարդիկ, որոնք ասուլիսներ էին կազմակերպում ու հաշվետու լինում հասարակությանը։

Նրան ոստիկանության համակարգում բնութագրում են որպես խիստ զգուշավոր անձնավորության, որը Շիրակում աշխատանքային պասիվ գործելակերպ որդեգրեց։

Ընդամենը մեկ փաստ հիշեցնենք նրա պաշտոնավարումից․ հարսանյաց սրահում օպերատոր Հայկ Հակոբյանի ծոցագրպանից  450 հազար դրամի գողությունը բացահայտվեց միայն մամուլի հրապարակումից հետո։ Եվ սա այն դեպքում, երբ գողություն կատարած անձը հայտնի էր, կար տեսանյութը, նրան զանգահարել էին ոստիկանությունից, խոստովանել էր, թե ես եմ տարել փողը, բայց հեռախոսազանգից հետո իբրև թե անհետացել էր։ Իսկ մամուլի հրապարակումից վայրկյաններ անց տվյալ անձը  հանկարծ հայտնաբերվեց, գողոնն էլ վերադարձրեց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031