Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր կառավարությունը պետք է վերանայի գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագինը». Կարեն Չիլինգարյան

Մայիս 19,2018 14:51

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ ղեկավար Կարեն Չիլինգարյանն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այն խնդիրները, որոնք, իր դիտարկմամբ, առաջնահերթ պետք է լուծի նոր կառավարությունը: «Սպառողի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց չունենք, քաղաքացին միայն դատարանի վրա կարող է հույս դնել: Նման կառույց է պետք ստեղծել»,-հայտարարեց Կարեն Չիլինգարյանը: Ապա նա անդրադարձավ գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագնին եւ համոզմունք հայտնեց, որ այն պետք է վերանայվի:

«Պետք է նոր հաշվարկներ անել, որպեսզի սպառողը խաբված չլինի: Էլեկտրաէներգիայի սակագինն, օրինակ, պետք է արդարացի կերպով որոշվի, ոչ թե որոշ ատյաններում՝ մեկ պայմանավորվածությամբ: Համոզված եմ, որ ավելի ցածր սակագին պետք է ունենա»,-նկատեց Կարեն Չիլինգարյանը:

Ինչ վերաբերում է երեւանյան հասարակական տրանսպորտին, ապա Չիլինգարյանի խոսքով՝ նախորդ տարվանից քաղաքապետարանում գործող մասնագիտացված խումբը, որի անդամ է նաեւ ինքը, առաջարկներ է նախապատրաստել: «Առաջիկա մեր քննարկմանը տրանսպորտի սակագնի հարցն է դրվելու:  Դա կախած է նրանից, թե ինչ տեսակի տրանսպորտ է օգտագործվելու եւ ինչ վճարային համակարգ է գործելու: Եթե անգամ սակագինը բարձրանա, ապա շատ չնչին չափով: Մոտավոր հարյուր դրամ պետք է լինի, այլապես խնդիրներ կառաջանան»,-եզրափակեց Կարեն Չիլինգարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Թող պայմանագրերի վրա ուշադրություն դարձնեն, որ սակագին չկա նշված մեջը

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031