Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI քննիչներ չկան. Արթուր Վանեցյան

Մայիս 19,2018 14:10

Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստացավ՝ մոտ օրերս կլինեն լուրջ կոռուպցիոն սխեմաների բացահայտումներ. «Կարճ ժամանակում ականատես կլինեք խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց հայտնաբերման և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկման: Դա չի նշանակում, որ գնալու ենք ռեպրեսիաների և վրեժխնդրության: Ցանկացած գործ ցանկացած անձի վերաբերյալ լինելու է հրապարակային, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չհարուցի, որ տվյալ անձը պետությունից գումար է գողացել և հաստացել է: Իմ մոտեցումն է, որ ապօրինի հարստացած մարդիկ վերադարձնեն գումարները պետական բյուջե, այլ ոչ թե գնան, նստեն բանտերում»:

Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված է կազմակերպություն. «Նրանք տեղյակ չեն, ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ են, որոնցից անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել են անհատ ձեռնարկություններ, ԱՊԸ-ներ և այլն»:

Պարոն Վանեցյանը նաև հերքեց այն լուրերը, թե Հայաստանում գտնվում են ԱՄՆ-ից ժամանած FBI (ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո) քննիչներ:

«Չեմ պատրաստվում կադրային փոփոխություններ իրականացնել, առաջարկել եմ իմ տեղակալներին շարունակել աշխատանքը: Իհարկե կլինեն որոշակի կադրային փոփոխություններ, որոնք կլինեն ընթացիկ: ԱԱԾ տնօրենի գործող տեղակալները կշարունակեն աշխատանքը, որևէ խնդիր չի լինի»,-  ասաց Արթուր Վանեցյանը:

Մանրամասն՝  տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031