Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փտած համակարգը՝ նոր կառավարության և մեր ուսերին. «Ազգ»

Մայիս 19,2018 11:50

Ճիշտ է նոր կառավարությունը, ըստ հայտարարվածի, կոչված է մինչեւ արտահերթ ընտրություններ` անցումային կառավարման դերն ստանձնելու, այսինքն, ինչպես ես եմ հասկանում, մի տեսակ «հոգատար կառավարություն» (caretaking governement), սակայն այդ անցումն այնքան ծանր, փորձանավոր եւ ականապատ է լինելու, որ իմ տպավորությամբ`մեր հասարակությունն ի՛նքն է ստիպված իր հոգատարության տակ վերցնելու նրան, առաջին հերթին՝ ԶԼՄ-ների աջակցությամբ:

Հեղափոխության շունչը այժմ վարակել է բոլորին, բոլոր մակարդակներում, բոլոր անիրավվածներին, զրկվածներին, կամայականությունների զոհերին: Նաեւ՝ անիշխանականությունից օգտվել ցանկացողներին, հավիտենական դժգոհներին եւ հին ու նոր դավադիրներին, որոնց ականջները երեւում են տարբեր հավաքներում, ցուցարարների շարքերում: Սակայն ամենավտանգավորը նախկին իշխանականների որոշակի շերտերն են, որոնք ոչ միայն Ազգային ժողովում, ինչի մասին գրել եմ նախապես, այլեւ փողոցներում, հրապարակներում ու հիմնարկներում փորձում եւ փորձելու են դժոխքի վերածել փոքրամասնական կառավարության կյանքը, բողոքի բջիջներ ստեղծել ժողովրդի շարքերում եւ անկարելի դարձնել համակարգային փոփոխությունները՝ անդամալուծելով պետական կառույցները: Ռեւանշիզմի այդ ձգտումներից զերծ չմնաց նույնիսկ մեր երկրի 3-րդ նախագահը, երբ փակեց, թեեւ անցումային 1 տարվա հետաձգումով, իր կատարած լավ նախաձեռնություններից մեկը՝ «Լույս» հիմնադրամը, այդ ձեւով վրեժխնդիր լինելով ուսանող երիտասարդությունից, որը հանդիսացել էր հեղափոխության նիզակի սլաքը:

Հասկանալիորեն, մեր խնդիրը նոր կառավարությանը փրկելը չէ, այլ՝  նրա աշխատանքի շարունակականությունը ապահովելը, որպեսզի չփլուզվեն պետական կառույցները, չփլուզվի պետությունը:

Կառավարության ձախողությունը մեր բոլորի՛ ձախողությունն է:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031