Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական գիտակցության մեր հասունությունը կարծես չի բավարարում. «Հրապարակ»

Մայիս 19,2018 11:38

Ցավոք, քաղաքացիական գիտակցության մասսայական կամ լոկալ փայլատակումները, ինչպես հետհեղափոխական զարգացումներն են ցույց տալիս, բավական էին միայն Սերժ Սարգսյանին հեռացնելու, ՀՀԿ-ին նզովելու եւ մի քանի տնօրենի-ուսուցչի պաշտոնանկ անելու համար: Քաղաքացիական գիտակցության մեր հասունությունը կարծես չի բավարարում, որ ճիշտ ու սթափ գնահատենք այն իրավիճակը, որն ի հայտ է եկել հին կառավարության հեռացումից եւ նորի ձեւավորվելուց հետո:

Հասկանանք, որ իշխանափոխությունը խաղուպար չէ, եւ մեր տնօրինությանը հանձնված երկիրն էլ խաղալիք չէ։ Այն շատ լուրջ ճանապարհ ունի անցնելու, եւ ճիշտ ընթացք դուրս գալու համար բոլորս անելիք ունենք։ Եվ յուրաքանչյուր սխալ հղի է վտանգավոր հետեւանքներով։ Ընդ որում՝ մեր երկրի թշնամին կլինեն ոչ միայն նրանք, ովքեր կչարաշահեն իրենց լիազորությունները, այլեւ նրանք, ովքեր կտեսնեն սխալներն ու կլռեն։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031