Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում է, որ այս ամենը պահպանվի նորանշանակ պաշտոնյաների մոտ. Կարեն Անդրեասյան

Մայիս 19,2018 11:20

Մեր պաշտոնյաները սկսել են իրենց պարզ կենցաղով հուզել ու ոգևորել շատերին: Նախագահը պաղպաղակ է ուտում փողոցում լրիվ պատահական հանդիպած երեխաների հետ, փոխվարչապետը բանկում հերթ է կանգնում և ոտքի վրա ուտում իր համեստ ճաշը, կրթության նախարարը երթևեկում է մետրոյով, իսկ սփյուռքի անարդար քննադատված նախարարն էլ մենակ ճաշում է մատչելի բիստրոյում: Իրապես նոր իշխանական մշակույթ է՝ նոր հետհեղափոխական Հայաստանում:

Մնում է, որ այս ամենը պահպանվի նորանշանակ պաշտոնյաների մոտ, ձևական չլինի իշխանության հնաբնակների մոտ և իրական փոփոխություններ բերի ժողովրդի մոտ:

Դեռ ամեն ինչ շատ գեղեցիկ է ներկայանում:

Կարեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031