ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նախորդ տարի ունեցել է փոխառություններ՝ 185 հազար 795 ամերիկյան դոլարի չափով, ինչի մասին տեղեկանում ենք Մկրտումյանի՝ 2017 թ. տարեկան հայտարարագրից։
Դրամական միջոցները նախորդ տարի փոքր-ինչ ավելացել են՝ 20 միլիոն դրամից դառնալով 25 միլիոն դրամ։ Տարեկան եկամուտներն էլ գոյացել են 16 միլիոն 513 հազար և 469 հազար դրամ աշխատավարձերից և 5 միլիոն 145 հազար դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից։
Կինը՝ Մարինե Մկրտումյանը, նույնպես ներկայացրել է իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։ Վերջինս աշխատանք չունենալու պարագայում հայտարարագրել է 30 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ։ Նշենք, որ Մկրտումյանը այս պաշտոնն է զբաղեցնում արդեն 10 տարի, նշանակվել էր 2008 թ. սեպտեմբերին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում