Ֆեյբուքյան օգտատերերից Միքայել Մարգարյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ կեսգիշերին ոստիկանները կարողացել են բացել Շենգավիթի դատարանի մուտքերը եւ դատարանից հեռացնել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։
Իրավապահները տարածքից հեռացրել են բողոքի ակցիա անող ցուցարարներին, որից հետո դատարանի շենքից տարել են «Սասնա ծռերին» եւ եւս հինգ բանտարկյալների։
Տեսանյութում բողոքի ակցիա անող քաղաքացիները դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Պարոն Փաշինյան, քնած ես, վաղն առավոտ շուտ պատասխան տվեք այս ամենի համար, սպասում ենք համագործակցության կառավարության հետ, ոչ թե բռնի ուժի կիրառում»: Հնչեցին նաև այսպիսի կոչեր. «Օսիպյանի հրաժարական հենց հիմա»:
Բոլոր բնագավառներում Ն. Փաշինյան տեսակը հաղթանակներ է տոնում:
Նա ապացուցեց, որ մարդ էակն ու գաղափարն է հաղթանակի գրավականը, այլ ոչ թե` փողը:
Հանգստանանք և լծվենք երկիրը հզորացնելու գործընթացին,որը կբերի հարցերի լուծման:
1992թ-ից սկսած բացթողումները պետք է ներգրավվեն զարգացող մեր Հայաստան երկիրի
կայունացման պրոցեսին:
Բոլորդ ճիշտ եք,բայց Ն. Փաշինյանի գործունեությունը հաղթանակի հիմնաքարն է: