Ստորեւ ներկայացվող լուսանկարները արվել են այսօր՝ մայիսի 18-ին, Իջեւան քաղաքի «Իջեւան սիթի» սուպերմարկետում: Շաքարավազի գինը չի իջել, կգ-ը՝ 345 դրամ: Դրա եւ հավկիթների գները շարունակում են «ոչ կլոր» լինել, ինչը հաճախորդներին մանրը վճարելու դեպքում խնդիրներ է ստեղծում, քանզի այժմ շրջանառության մեջ ամենափոքր արժեքով մանրադրամը 10 դրամն է:
Սուպերմարկետի մենեջերն անհանգստացած քաղաքացու կողմից նշված ապրանքների եւ դրանց գնապիտակները լուսանկարելուց՝ առանց որեւէ օրենքի հղում անելու, հայտարարել է, թե խանութում լուսանկարելն արգելվում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ