Կիրիշիում ընթացող շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին երեք հորիզոնականները զբաղեցնում են Հայաստանի ներկայացուցիչները, որոնք այսօր պարտության մատնեցին իրենց մրցակիցներին:
Շանթ Սարգսյանը 3,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Արամ Հակոբյանն ու Մամիկոն Ղարիբյանը (նկարում) 3,0-ական միավորով հաջորդում են նրան առաջատարների եռյակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ