Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանին զանգել եւ պահանջել են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել

Մայիս 18,2018 19:55

Իր ֆեյսբուքյան էջում ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը գրառում է կատարել.

Հարգելի ընկերներ

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մայիսի 16-ին ինձ զանգահարեցին ՀՀ կառավարության կադրերի բաժնից և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունից պահանջեցին աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը այդ պաշտոնում աշխատելու համար պետք է ունենա կառավարության անվերապահ հավանությունն ու աջակցությունը` նպատակահարմար չգտա քննարկել, առավել ևս վիճարկել ինձ ներկայացված պահանջը:

Տասը տարի աշխատել եմ Գնահատման և թեստավորման կենտրոնում, վերջին մեկ տարում` որպես տնօրեն: ԳԹԿ-ի արհեստավարժ աշխատակազմի հետ պատվով և մեծ հաջողությամբ կատարել ենք մեր աշխատանքը, որդեգրել թիմային և թափանցիկ աշխատաձևը, որի շնորհիվ կատարել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները:

Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ԳԹԿ-ի իմ գործընկերներին և բոլոր նրանց, ում հետ այս տարիներին աշխատանքի բերումով անձնապես շփվել ու աշխատել եմ:

Իմ պատրաստակամությունն եմ հայտնում անհրաժեշտության դեպքում խորհրդատվություններով աջակցելու ԳԹԿ-ի նոր ղեկավարությանը:

Հ.Գ. Ցանկալի կլիներ, որ ՀՀ –ում որևէ մեկին աշխատանքից ազատվելու պահանջ ներկայացնելուց առաջ նախ ծանոթանային նրա հետ (եթե ծանոթ չեն), զրուցեին, օբյեկտիվորեն գնահատեին նրա կատարած աշխատանքը, և եթե այն լավ է կատարվել, շնորհակալություն հայտնեին նրան:

https://www.facebook.com/ara.ispiryan.9/posts/432322590563719

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Փաստորեն աշխարը կլոր է ևբոլոր ճանապարհները տանում են Հռոմ: Կցանկանայի լսելՀՀ կառավարության կադրերի բաժնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի բացատրությունը

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031