Այսօր տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անդրադառնալով հայազգի հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի՝ Նիկոլ Փաշինյանի հրավերով Հայաստան այցելությանը եւ մեր երկրի տնտեսական զարգացման վերաբերյալ խորհուրդներ տալուն, ասաց, որ Հայաստանի տնտեսական վիճակը Աճեմօղլու մտքերի իրականությունն էր, որոնք մինչ այդ հայտնել էր հայտնի տնտեսագետը:
Ըստ պարոն Խաչատրյանի, Աճեմօղլուն ասում էր, որ աղքատությունը, եկամուտների անհավասարությունը պայմանավորված է տնտեսության ու քաղաքականության շփման գծով. «Ձախողումը պայմանավորված է տնտեսական եւ քաղաքական ինստիտուտների որակով: Նաեւ ասում է՝ աղքատ երկրները աղքատ են նաեւ այն պատճառով, որ այդ երկրներում իշխանություն ունեցող մարդիկ այնպիսի քաղաքական կուրսով են առաջ շարժվում, որն արգելափակում է երկարատեւ տնտեսական աճի բոլոր հնարավորությունները: Եվ Հայաստանի համար ձեւակերպում ունի. խնդիրը, որը Հայաստանն ունի, աշխարհագրական չէ, մշակութային չէ, աշխարհաքաղաքական չէ, այլ՝ քաղաքական է: Այսինքն՝ այս հարցերն ինքը ձեւակերպել էր մինչեւ այս ամենը, որ կար»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ