«Առավոտ»-ն այսօր հրապարակել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրությունը՝ «ՌԴ իրավապահների կողմից հետապնդվող Ուկրաինայի քաղաքացուն Հայաստանում ապաստան հայցողի վկայական են տրամադրել» վերնագրով, որում մասնավորապես նշվել է, թե ՀՀ Միգրացիոն ծառայությունը Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիին (նախկին անունը՝ Մաքսիմ Բայդակ) ապաստան հայցողի վկայական է տրամադրել՝ նրա դիմումի համաձայն:
Այս կապակցությամբ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը` պարզաբանում է. «ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը` որպես միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմին, ՀՀ-ում ապաստան հայցող ցանկացած օտարերկրացու (այդ թվում նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող) պարտավոր է տրամադրել ապաստան հայցողի վկայական: Այս պահանջը սահմանված է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով»: