Aravot.am-ի տեղեկություններով ԿԳ նախարարի տեղակալի հնարավոր թեկնածուներից մեկը ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանն է:
Aravot.am-ը նրանից մեկնաբանություն խնդրեց այս լուրի առնչությամբ: Պարոն Հովհաննիսյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Հիմա, այս պահին ոչինչ չեմ կարող ասել»:
Պնդեցինք` այսինքն, այնուամենայնիվ առաջարկ եղե՞լ է: «Այս պահին չեմ կարող ոչինչ ասել, դուք կարող եք ենթադրել, բայց գուցե վերջում այլ բան լինի»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Շրջանառվում է նաեւ Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանի անունը, սակայն նրանից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, քանի որ բաժանորդն «անհասանելի» էր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` boon.am-ի