Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլին կուռք մի դարձրեք, հիշեք, որ Մհեր Մկրտչյանը ժողովրդի սիրուց մահացավ». Նիկոլայ Ծատուրյան

Մայիս 18,2018 16:34

Թատերական գործիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին դուր չեն գալիս հանրության կողմից նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին «աստվածացնելու», կուռք դարձնելու միտումները: «Նիկոլի մարդկային տեսակը շատ եմ գնահատում, բայց ճիշտ չէ նրան կուռք դարձնելը: Մի խանգարեք նրան աշխատել: Մի հատ նկարվեմ, մի հատ «սելֆի», այսինչ հարցը լուծեք, այնինչ վարկը փակեք…Թողեք այդ մարդը հասկանա՝ ոնց է աշխատելու»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման նկատառում արեց Նիկոլայ Ծատուրյանը: Ապա ասաց. «Ոչ երնեկ Նիկոլին»:

Ռեժիսորը մի օրինակ պատմեց՝ ցույց տալու համար, թե անձին կուռքի վերածելն ինչ հետեւանք կարող է ունենալ. «Ռուսական հեռուստաալիքներից մեկով Մհեր Մկրտչյանի մասին էի խոսում: Հարցրին՝ «ինչո՞ւ նա մահացավ»: Ասացի, որ ժողովրդի սիրուց մեռավ, որովհետեւ անընդհատ հետը սեղան էին նստում, խմեցնում…մարդու օրգանիզմը փչացավ: Գիտե՞ք՝ մահից մի քանի օր առաջ նա խմած վիճակում դուրս էր եկել փողոց ու մեքենա էր կանգնեցնում, բայց ոչ-ոք չէր կանգնում: Վախենում էին, որ կփսխեր մեքենայի մեջ: Ասածս այն է, որ երբ մարդուն կուռք են դարձնում, ամեն ինչ փչանում է, մի արեք այդպես»:

Նիկոլայ Ծատուրյանն այնուհետեւ քննադատեց Երեւանում ընթացող բողոքի ցույցերը եւ կոչ արեց վարչապետին թույլատրել աշխատել բնականոն հունով. «Մարդը նոր է ընտրվել, հո չի՞ «ճկռելու» այդ բեռի տակ, թողեք աշխատի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031