Լրահոս
Օրվա լրահոսը

Հողերը կդասակարգվեն. Կառավարությունը հողային ռեսուրսները ճիշտ օգտագործելուն ուղղված նախագիծ է բերել

Մայիս 18,2018 16:31

Այսօր ԱԺ Տարածքային կառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց «Հողային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որը ՀՀ-ի անապատացման դեմ ռազմավարության համապատասխան է մշակվել: Նախագծով առաջարկվում է ցամաքային տարածքի ծածկույթ սահմանումը տալ օրենսգրքում, այն բխում է ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի ապահովման դրույթներից: Հստակեցվում է հողային դասակարգումը եւ հնարավորություն է տալիս հողային ռեսուրսները ճիշտ օգտագործել:

Իրենց պատկանող հողերի ցամաքային ծածկույթի դասակարգման պարտավորությունը համայնքների վրա է:

Բնապահպանության նախկին նախարար, հարակից զեկուցող Արամ Հարությունյանն ասաց. «Խնդիրներ ենք ունենալու ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը, օգտակար հանածոյի հանույթի նպատակով, տարբեր նշանակության հողերի մեկանգամյա օգտագործման կարգերը մշակելու տեսանկյունից: Անհրաժեշտ է այս կարգերը հնարավորինս արագ մշակել եւ դնել գործողության մեջ»:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031