Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներողություն եմ խնդրում Պավլիկ Մանուկյանի ընտանիքից, բայց չեմ հասկանում՝ ինչո՞ւ հիմա նրանց բաց թողնեն». Կ. Խոդիկյան

Մայիս 18,2018 16:18

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն այսօր «Հայելի« մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Սասնա ծռերի» աջակիցների՝ վերջիններիս ազատ արձակելու պահանջին, որի առնչությամբ այսօր նստացույցեր եւ բողոքի գործողություններ են ընթանում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքի եւ դատախազության առաջ:

Կարինե Խոդիկյանը նախ նշեց, որ վաղուց ճանաչում է ամբաստանյալներից Պավել Մանուկյանին եւ նրա ընտանիքին, բայց ճիշտ չէ ակնկալել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ զանգով ամբաստանյալներին բաց կթողնեն: «Հասկանում եմ Մանուկյանի ընտանիքի սպասումները, բայց մի՞թե ուզում են  Նիկոլը զանգի ու նրանց բաց թողնեն: Այդպես կստացվի, որ մի զանգով դուրս եկան բանտից: Այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝  Փաշինյանի՞ զանգը կլինի, թե՞ Սերժ Սարգսյանի: Ներողություն եմ խնդրում Պավլիկ Մանուկյանի ընտանիքից, բայց չեմ հասկանում՝ ինչո՞ւ հիմա նրանց բաց թողնեն»,-հարցադրում արեց Կարինե Խոդիկյանը:

Նա հավելեց. «Իսկ գուցե մեկ շաբաթ ա՞նց: Ժամանակ տանք նոր վարչապետին: Չի կարելի արդարության ճանապարհը սկսել անարդարությամբ: Եթե Փաշինյանը նման զանգ կատարի, դա արդար չի լինի: Կարծում եմ՝ պետք է սեղմ ժամկետում անկախ իրավաբանների հանձնաժողով ստեղծել եւ սպանությունների փաստը բացահայտել (նկատի ունի՝ ՊՊԾ գնդի գրավման օրը եւ դրան հաջորդող օրերին 3 ոստիկանի զոհվելու հանգամանքը)»:

Կարինե Խոդիկյանը կարծում է, որ «Սասնա ծռերի» աջակիցները պետք է շարունակեն բողոքի գործողությունները, բայց շրջափակեն միայն գլխավոր դատախազության շենքը:

Տիկին Խոդիկյանը նաեւ նշեց՝  հիացած է Շանթ Հարությունյանի կոչով, որն օրերս նա ուղղեց բանտից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Միանգամայն համաձայն եմ հոդվածագրի հետ:Համը չհանեք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031