Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես եղավ, որ Բրյուսելում Հայաստանից մասնակից չեղավ, երբ քննարկվում էր ԵՄ- Հայաստան համաձայնագիրը. մանրամասներ

Մայիս 18,2018 16:13

«Ժամանակ» թերթն այսօր հաղորդել էր. «Մայիսի 9-ին Եվրահանձնաժողովի արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրան շնորհավորել էր ընտրության կապակցությամբ և հրավիրել Բրյուսել՝ մասնակցելու բարձր ներկայացուցչական հանդիպման:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Փաշինյանին Եվրոպայում սպասում էին մայիսի 16-ին Եվրոպայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (AFET) նիստին, սակայն Փաշինյանը Եվրոպա չի մեկնել. «Դժվար է ասել՝ պատճառը գերզբաղվածությո՞ւնն է, թե՞ մայիսի 14-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները»:

«Առավոտը» հավելյալ մանրամասներ պարզեց կատարվածի մասին: Հաշվի առնելով, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այդ օրերին Բրյուսելում էր, նրան ներքին կարգով առաջարկել են ներկայացնել Հայաստանն այդ նիստում: Արմեն Աշոտյանը համաձայնել է՝ պայմանով, թե հաշվի առնելով, որ ինքն այլեւս ընդդիմադիր ուժ է ներկայացնում, իսկ հրավերը վարչապետին է վերաբերում, ոչ թե ներքին կարգով պիտի առաջարկեն, այլ պաշտոնապես։ Սակայն պաշտոնական առաջարկ այդպես էլ չի եղել ոչ ԱԳՆ-ից, ոչ կառավարությունից:

Հիշեցնենք, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այդ օրը քննարկել ու հավանություն է տվել ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031