Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղ է խոսել ընդհանրապես արտահերթ ընտրությունների մասին». Խոսրով Հարությունյան

Մայիս 18,2018 15:59

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարցին՝ ՀՀԿ-ականներից տեսակետներ են հնչում, որ իրենք դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դուք այդ հարցը քննարկե՞լ եք՝ պատասխանեց. «Նախ, ես կարծում եմ, որ նման քննարկումներ խմբակցությունում չեն եղել: Այս պահի դրությամբ վաղ է խոսել ընդհանրապես արտահերթ ընտրությունների մասին: Որպես կանոն, արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն առաջանում է, երբ իրական ուժերի հարաբերակցությունը էապես տարբերվում է այն հարաբերակցությունից, որն արտահայտում են ուժերը խորհրդարանում: Այսօր այդ իրավիճակն ունենք, իրականում խորհրդարանական փոքր ֆրակցիան անհամեմատ ավելի մեծ հանրային աջակցություն ունի, քան իրականում ուներ, բայց որպես կանոն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվում են, երբ ուժերի հարաբերակցությունը կայունանում է: Այնպես չի, որ այսօրվա հարաբերակցությունը վաղը, մյուս օրը կմնա նույնը, շատ հնարավոր է, որ տեղաշարժեր լինեն: Հետեւաբար, որոշ ժամանակ անց, երբ կրքերը կհանդարտվեն, երբ իրական ուժերի հարաբերակցությունը կձեւավորվի՝ ազդեցություն, հանրային աջակցություն, այն ժամանակ ռեալ հնարավորություն կլինի խոսել ընտրությունների մասին՝ արտահերթ կամ հերթական: Այս պահի դրությամբ վաղ է խոսել»:

Նա օրինակ բերեց 2013-ին ստեղծված իրավիճակից, երբ «Ժառանգություն» կուսակցությունը նախագահական ընտրություններում երկրորդն էր՝ 540 հազար ձայն էր հավաքել ու ինչ եղավ հետո. «Թվում էր, թե դա ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկն էր, որը կարող էր դառնալ ՀՀԿ-ի իրական մրցակիցը, բայց մենք ձեզ հետ միասին ականատես եղանք, որ երկու ամիս հետո նա Երեւանի ավագանու ընտրություններում մի կերպ հաղթահարեց ընտրական շեմը: Հետեւաբար իրականում խորհրդարանական ընտրությունները՝ արտահերթ, թե ինչ, կարող են տեղի ունենալ, եթե կա ուժերի հարաբերակցության քիչ թե շատ կայուն իրավիճակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    սա արդէն ամենացածր մակարդակի քաղաքական ըմբռնողութիւն է… նկատի ունենալով որ այժմ գոնէ Ընդդիմութիւն են, օգտակար կը լինի որ ՀՀԿ-ի անունով հանրութեան խօսին անոր երիտասարդ, արդիական անդամները

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031