Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայում թավշյա հեղափոխությունը  համարում են  ընդվզում դեպի իշխանություններ. Անուշ Հովհաննիսյան. «Ա1+»

Մայիս 18,2018 15:33

«Թուրքական միայն մեկ ընդդիմադիր թերթ է օգտագործել «թավշյա հեղափոխություն» տերմինը, մնացածը համաջողովրդավարական շարժումը որակում էին որպես ըմբոստություն, ընդվզում, անհնազանդություն», այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Ըստ մասնագետի, Նիկոլ Փաշինյանի դեռևս Արցախում  արված հայտարարությունը, որ իրենք պատրաստ են համագործակցել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, հատկանշական էր և կոչված էր ընդգծելու, որ Հայաստանի արտաքին օրակարգը լուրջ փոփոխությունների չի ենթարկվելու:

Այդ հայտարարությանը արձագանքել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յելդրիմը՝ հետևյալ բովանդակությամբ. «Եթե Հայաստանը հրաժարվի  Թուրքայի հանդեպ ունեցած իր թշնամական վերաբերմունքից,  Թուրքիայի տարածքային ամբողջականության մասին սխալ դիրքորոշումից, Թուրքական կողմը պատրաստ է կշռադատել և պայմանավորվածություն ձեռք բերել»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031