Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթայահուի որդին՝ Յահիր Նեթանյահուն, թուրք-սիրայելական հարաբերությունների լարված ֆոնին «Facebook»-ի իր էջում Թուրքիայի վերաբերյալ գրառում է կատարել, որը մեծ աղմուկ է հանել միջազգային մամուլում։
«Թո՛ւրքիա, դու պատասխանատվություն ես կրում Կիպրոսում իրականացրած անհավանական վայրագությունների և այնտեղի մարդկանց տառապանքների համար։ Դու նաև պատասխանատվություն ես կրում հույն, հայ և քուրդ ժողովուրդներին ցեղասպանության ենթարկելու համար։
Թուրքերին պիտի նայեմ հիշեցնեմ, որ նրանք Միջին Ասիայից եկած ժողովուրդ են, որոնք ապօրինաբար զավթել են Փոքր Ասիան և Կոստանդնուպոլիսը, որոնք քրիստոնեական էին, մինչև թուրքերի գալը։ Եվ ուրեմն սսկվեք»,-գրել է Իսրայելի վարչապետի որդին։
Վերջինս մի քանի օր առաջ Instagram-ի իր էջում հայհոյել էր Թուրքիային։
Աղբյուր` Ermenihaber.am