Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի նսեմացնել-վարկաբեկել փայլուն քաղաքապետին՝ նրա երեխաների աչքի առաջ». Մերուժան Տեր-Գուլանյան

Մայիս 18,2018 14:02

«Կցանկանայի շեշտել Սերժ Սարգսյանի ապրած կյանքը եւ մատուցած ծառայությունը ՀՀ-ին: Նա ասպետաբար հրաժարական տվեց եւ «ականներ» չթողեց Փաշինյանի եւ ժողովրդի ոտքերի տակ»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականին, ասաց գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: «ՀՀ-ն դառնում է ԵՄ անդամ, եւ դա ի շնորհիվ Սերժ Սարգսյանի: Նրա շնորհիվ է, որ այսօր ՀՀ-ն նման իմիջ ունի»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է այս օրերին Երեւանում տեղի ունեցող բողոքի գործողություններին, Տեր-Գուլանյանն ասաց. «Դեմ եմ քաղաքապետարանի շրջափակմանը, երբ նսեմ խոսքերով վարկաբեկում են փայլուն քաղաքապետին՝ նրա երեխաների աչքի առաջ: Անձը վիրավորել չի կարելի: Նա Երեւանը դարձրեց համայն հայության մայրաքաղաք, գեղեցկացրեց, եւ կշարունակի գեղեցկացնել»:

Տեր Գուլանյանը քննադատում է նոր իշխանության պայմաններում շարունակվող բողոքի գործողությունները. «Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ցանկացած թաղապետի դիմաց կփակեն ու կասեն՝ հեռացիր…Ցանկացած մարդ կարող է փողոց փակել, բայց դա հակաօրինական կդիտվի, քանի որ նոր իշխանություն ունենք: Հարցերը դանդաղ կլուծվեն»:

Հրապարակախոսը դեմ է նաեւ կառավարության բոլոր նախկին պաշտոնյաներին նորերով փոխելուն. «Ժամանակին ՀՀՇ-ն նման կերպ վարվեց, արդյունքը տեսանք: Շատ մարդիկ տարիներ շարունակ ծառայել են հայրենիքին, բայց եթե պաշտոնյա են, դա չի նշանակում, որ պարտադիր պետք է կաշառակեր լինեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ախ եթե «Առավոտ»ը թույլ տար օրհնյալ բերանս բացեի,ախխխխխխխխխխխխխխխխ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031