Լրահոս
Օրվա լրահոսը

Վերցնե՞լ ընտրակաշառք, թե`ոչ. սա է խնդիրը

Մայիս 18,2018 13:58

Պետք է լուրջ վերլուծվեն վերջին տարիներին Հայաստանում ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդների եզրակացությունները եւ փորձել դրանց հիման վրա կառուցակարգեր ներդնել Ընտրական օրենսգրքում, դրանց չպահպանման դեպքում անպայման պատժիչ մեխանիզմներ սահմանել: Այս առաջարկն այսօր հնչեցրեց «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպվել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով հակակոռուպցիոն աշխատաժողով:

Լրագրողները հետաքրքրվեցին քաղաքական կոռուպցիայի, մասնավորաբար ընտրակաշառքների ինստիտուտի չեզոքացման հնարավորություններով:

Քաղաքական կոռուպցիայի կանխարգելման հիմնական քայլերն, ըստ բանախոսի, ԸՕ-ի, ՀՀ քրեական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքների վերափոխումն է:

«Օրինակ, պետք է արգելվի ընտրողների տեղափոխումը ընտրական տեղամասեր, մեծացնել շառավիղը, որը թույլ չի տալիս տեղամասերի մոտ կուտակումներ»,- ասաց Կարեն Զադոյանը: «Մարդկային զարգացման միջազգային» կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանն էլ հավելեց. «Էլեկտրոնային բազաներն այնպիսին լինեն, որ վստահություն ներշնչեն»: Եվ որ, ամենակարեւորն է`քաղաքացիների գիտակցությունն է. վերցնե՞լ ընտրակաշառք, թե`ոչ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031