Լրահոս
Օրվա լրահոսը

100 օր լռե՞ն, թե խոսե՞ն նորանշանակ նախարարները

Մայիս 18,2018 13:47

«Արդյոք նախարարների նշանակումից հետո նրանց 100 օր «հանգիստ տալը» կարգավորվում է օրենքով», հարցիս մի շարք իրավաբաններ հակասական պատասխաններ տվեցին: Մի քանիսն ասում էին, պետք է պահել լռություն, մի քանիսը ասում էին, թե այդ ժամկետն օրենքով չի կարգավորվում:

Իսկ իրավաբան Արմեն Ղազարյանն ասաց.

-Ոչ, օրենքով այդպիսի կարգավորում չէր կարող լինել, դա քաղաքական ավանդույթ է: Օրենքով այդ շրջանում, որպես կանոն, նորանշանակ ղեկավար պաշտոնյան չպետք է քաղաքացիական հասարակությանն ընդհանուր հարցերով հաշվետվություն ներկայացներ և մամլո ասուլիս տա: Սակայն նույն քաղաքական ավանդույթը պարտավորեցնում է, որպեսզի հրատապ խնդիրներով պաշտոնյան 100 օրվա պատրվակով չխուսափի հրապարակային հայտարարություններից:

Մյուս կողմից, պաշտոնյան չպետք է փորձի բարձրաձայնել այնպիսի լուծումներ, որոնք իր միանձնյա լուծման տիրույթում չեն, առնվազն կարող է հայտարարել, որ կբարձրացնի այդպիսի հարցեր: Որպես կանոն, այդ շրջանում նրանք նաև պետք է արագ պատասխանեն իրենց վերաբերյալ կոռուպցիոն բնույթի հրապարակումներին, ինչը որևէ կապ չունի 100 օրվա պաշտոնավարման հետ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031