Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին Գարդասիլի մասին՝ հարցեր ՀՀ առողջապահության նախարարին

Մայիս 18,2018 13:43

Հարգելի նախարար պարոն Թորոսյան,

Ձեր պնդումը, որ Դուք ապացուցողական բժշկության կողմնակից եք, բավականին ոգևորիչ է:

Հույս է առաջանում, որ կծանոթանաք Գարդասիլին վերաբերվող գիտական գրականության այն հատվածին, որը չէր ընդունվում և անտեսվում էր առողջապահության նախարարության կողմից:

-Անտեսվում էր, որ Գարդասիլով առաջացրած իմունիտետը երկարաժամկետ չի: Սակայն ըստ հենց Առողջապահության Նախարարության (ԱՆ) կողմից հղում արված հոդվածի [1] պատվաստվածների 4-ից 11 տոկոսը մեկ տասնամյակ հետո արդեն պաշտպանված չեն : Իսկ ինչպես հայտնի է կանանց 90% -ը առանց վակցինացիայի բնական ճանապարհով 1-3 տարվա ընթացքում ազատվում է ՄՊՎ –ից, և միայն < 2% մոտ է քաղցկեղ առաջանում:[1]

ՀԱՐՑ՝ արդյո՞ք այն 2 տոկոսը նորից չի հայտնվում ռիսկային խմբում:

-Անտեսվում էր, որ Գարդասիլը պարունակում է ալյումինային ադյուվանտին կպած ԴՆԹ-ի մասնիկներ: Բժիշկ-պաթոլոգ Սին Հանգ Լին (Sin Hang Lee, M.D., F.R.C.P.(C), F.C.A.P. Pathologist, Milford Hospital Director, Milford Medical Laboratory, Inc. Milford, Connecticut, 06460 USA) նշում է իր հոդվածում [2]

«Սպիտակուցների վրա հիմնված պատվաստանյութերի կազմում վերասինթեզված (ռեկոմբինանտ) ԴՆԹ-ի մնացորդների առկայությունը արդյունաբերողների համար խիստ մտահոգիչ է, քանզի քաղցկեղի հարուցումը մեկ բջիջով առաջացող երևույթ է և օտար ԴՆԹ-ի ֆունկցիոնալ միավորը ներդրվելով պատվաստվող օրգանիզմի բջջի գենոմի մեջ, կարող է առաջացնել բջջի վերափոխում և հանդիսանալ եզակի կամ մի շարք բազմաֆունկցիոնալ իրադարձությունների շղթա [70]: Օտար ԴՆԹ-ի ներդրումը քրոմոսոմի մեջ բավականաչափ ուսումնասիրված չէ[71,72] և կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ[73]: Միներալ ալյումինի հիդրօքսիդ ֆոսֆատ սուլֆատի (AAHS) նանոմասնիկներին քիմիականորեն կապված ՄՊՎ Լ1 գենի մնացորդային ֆրագմենտների կամ պլազմիդ ԴՆԹ-ի կարճաժամկետ կամ երկարաժամկետ ազդեցությունը մեծապես անհայտ է և պահանջում է հետագա ուսումնասիրություն:»[2]

-Պատվաստանյութում ԴՆԹ-ի հնարավոր մասնիկներից են 4 շճատիպերի L1 կապսիդային սպիտակուցների գեները՝ լրիվ կամ մասնատված[2] և անվերահսկելի քանակով խմորիչ սնկում առկա ԴՆԹ-ի մասնիկներ, որոնց թվում կարող է լինել p53 սպիտակուցի ֆունկցիան ճնշող 22 ամինաթթվանոց պեպտիդը կոդավորող ԴՆԹ-ի մասնիկ, որն օնկոգեն է : [3]

ՄՊՎ-ի գենետիկական նյութը պարունակում է 2 օնկոգեն, որոնցից մեկը հենց p53 –ը ճնշող սպիտակուց է կոդավորում:

Կենդանիների վրա արված հետազոտությունները ցույց են տալիս, որ ԴՆԹ-ի օտար մասնիկները կարող են կուտակվել լյարդում, փայծաղում, լեյկոցիտներում, ներթափանցել ուղեղ և անցնել պտղին, ներդրվել քրոմոսոմների մեջ: Արդյո՞ք պաշտպանում ենք քաղցկեղից, թե՞ ավելացնում ենք ուրիշ քաղցկեղներով հիվանդանալու վտանգը:

Գարդասիլի արտադրության մեթոդը չի բացառում ԴՆԹ-ի կարճ մասնիկների առկայությունը վերջնական լուծույթում,իսկ խմորիչն ունի 299 կամ ավել փոքր ԴՆԹ–ներ (small Open Reading Frame( sORF))[3], որոնք կոդավորում են կենսաբանորեն ակտիվ պեպտիդներ և սպիտակուցներ: Վերջնական լուծույթ անցնելով այդ մասնիկները կարող են միանալ ադյուվանտին և անկանխատեսելի հետևանքներ առաջացնել: Պատվաստանյութի մաքրման նկարագրությունում ԴՆԹ-ի հայտնաբերման որևէ մեթոդ չկա:

ԱՆ-ը նշում է, թե միլիոնավոր մարդիկ արդեն պատվաստվել են Գարդասիլով:

Հիշեցնեմ, որ 1955-1963 թթ պոլիոմիելիտի դեմ պատվաստված 98 միլիոն երեխաների մոտավորապես մեկ երրորդը վարակվել էր պատվաստանյութում առկա SV40 քաղցկեղածին վիրուսով: Կան բազմաթիվ դեղեր, որոնք տարիներով օգտագործվել են հետո արգելվել:

Հարց՝ ինչպե՞ս եք պատրաստվում հետևել Գարդասիլով պատվաստված երեխաների առողջությանը և համաձա՞յն եք, որ պատվաստանյութը կարող է պարունակել նաև խմորիչի ԴՆԹ-ի կարճ մասնիկներ, որոնք իրենց հերթին կարող են տարիներ հետո տարբեր օրգաններում քաղցկեղ առաջացնել:

-Անտեսվում էր, որ պոլիսորբատ-80-ը (TWIN-80) , որն օգտագործվում է որպես արյուն-ուղեղ պատնեշը հաղթահարող միջոց հակաքաղցկեղային դեղամիջոցներ գլխուղեղ տեղափոխելու համար, Գարդասիլի բաղկացուցիչ մասերից է: Այսինքն՝ նույն մեխանիզմով այն կարող է ուղեղի հյուսվածքներ տեղափոխել Գարդասիլի մնացած բաղկացուցիչ մասերը:

-Դեռ շատ վաղուց ՝ տասնամյակներ առաջ, գիտնականները կապ էին գտել Ալցհայմերի հիվանդության և ալյումինի միջև:[4] Անտեսել , որ Գարդասիլում առկա ադյուվանտի՝ ալյումինի հիդրոքսիդ ֆոսֆատ սուլֆատի նանոմասնիկները կարող են նախադեպ դառնալ այդ հիվանդության զարգացմանը, կարծում եմ, բարձր ռիսկային է:

-Խնդրում եմ ուշադրություն դարձրեք հետևյալ հոդվածին[5], որում բերված ուսումնասիրությունները կարող են բացատրել տարբեր աուտոիմունային ռեակցիաների պատճառը, կապված Գարդասիլի հետ: Դա պայմանավորված է նրանով, որ Լ1 կապսիդային սպիտակուցը պարունակում է մարդու տարբեր օրգանների բջիջների մակերեսների սպիտակուցների տաբեր պեպտիդային մասերին հոմոլոգ մասեր: Դա է պատճառը, որ արտադրվող հակամարմինների՝ իմունոգլոբուլինների, պոպուլյացիայում կարող են լինել այնպիսիները,որ խաչաձև իմունիտետ առաջացնեն նաև օրգանիզմի տարբեր օրգանների բջիջների նկատմամբ, այլ կերպ ասած, առաջացնեն աուտիմունային ռեակցիա: Այդ դրսևորումները կարող են ի հայտ գալ պատվաստումից բավականին երկար ժամանակ անց: (Կարծում եմ այն, որ վարակվելուց հետո օրգանիզմում կայուն իմունիտետ չի առաջանում, և հակամարմինների տիտրը ցածր է լինում համեմատած վակցինով առաջացրածին, պաշտպանիչ միջոց է՝ խուսափելու աուտոիմունային ռեակցիաներից: )

-Լույս է տեսել Ճապոնիայի կառավարության կողմից պատվիրված Գարդասիլի պատվաստումից աղջիկների մոտ առաջացած առողջական խնդիրների վերաբերյալ հետազոտությունը, որն ապացուցում է, որ վնասների պատճառը Գարդասիլով պատվաստելն էր: Հոդվածում բերվում են հղումներ Դանիայում, Իտալիայում, Հնդկաստանում տեղի ունեցած նմանատիպ դեպքերի հետազոտությունների արդյունքներ, տպագրված գիտական ամսագրերում: [7]

Հարց՝ պատրաստվու՞մ եք ճշմարտացի տեղեկատվություն տարածել Գարդասիլի իմունոլոգիական հատկությունների վերաբերյալ և մատնանշել բարձր ռիսկային ֆակտորները, որոնք նպաստում են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացմանը:

-Տարբեր երկրներում արգանդի վզիկի քաղցկեղի նվազումը կատարվել է կանխարգելիչ սկրինինգների լայնածավալ ընդգրկման շնորհիվ, օրինակ` ԱՄՆ-ում հիմնական անկումը նկատվել է նախքան պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի ներդնումը: [6] Ավստրալիայում ՊԱՊ սկրինինգի միջոցով 1989 թվից մինչև 1998 թիվը 40% կանխարգելումից հասել է 70% կանխարգելման:[8,9]

Չնայած Հայաստանում այդ սկրինինգն անվճար է, ցավոք կանանց մեծամասնությունն այդ մասին տեղեկացված չէ:

Հարց՝ պատրաստվու՞մ եք միջոցներ տրամադրել բժիշկներին և բջջաբաններին (ցիտոլոգներին) վերապատրաստելու և լայնամասշտաբ բացատրական աշխատանք կատարելու կանանց շրջանում ՊԱՊ սկրինիգը համատարած կիրառելի դարձնելու ուղղությամբ:

Քանի որ հարցը վերաբերվում է 16000 13-ամյա առողջ երեխաների ապագա առողջությանը, մեծ հույսեր եմ կապում, որ մանրակրկիտ կուսումնասիրեք Գարդասիլի հետ կապված այս բոլոր խնդիրները:

Լ1 կապսիդային սպիտակուցի վրա հիմնված պատվաստանյութի փոխարեն հիմա հետազոտություններն ընթանում են Լ2 կապսիդային սպիտակուցի ուղղությամբ, որը ի տարբերություն Լ1-ի կոնսերվացված ամինաթթվային կազմ ունի համարյա բոլոր ՄՊՎ շճատիպերում:

Հղումների քանակը սահմափակել եմ, լրացուցիչ գրականություն պատրաստ եմ տրամադրել ըստ պահանջի:

Հարգանքով՝

Անուշ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կենսաֆիզիկոս, Կենսաբանական գիտությունների թեկնածու

https://www.researchgate.net/profile/Anush_Karapetyan

Հղումներ

1.1. Pediatrics November 2017

4-Valent Human Papillomavirus (4vHPV) Vaccine in Preadolescents and Adolescents After 10 Years

Daron G. Ferris, Rudiwilai Samakoses, Stanley L. Block, Eduardo Lazcano-Ponce, Jaime Alberto Restrepo, Jesper Mehlsen, Archana Chatterjee, Ole-Erik Iversen, Amita Joshi, Jian-Li Chu, Andrea Likos Krick, Alfred Saah, Rituparna Das

2.2. Journal of Inorganic Biochemistry. Volume 117, December 2012, Pages 85-92. https://doi.org/10.1016/j.jinorgbio.2012.08.015..

Detection of human papillomavirus (HPV) L1 gene DNA possibly bound to particulate aluminum adjuvant in the HPV vaccine Gardasil

Sin Hang Lee

https://www.sciencedirect.com/science/article/pii/S016201341200267X?via%3Dihub https://www.vaccinssansaluminium.org/wp-content/uploads/2015/09/SH-Lee.pdf

3.3. Genome Res. 2006 Mar; 16(3): 365–373. doi: 1101/gr.4355406. PMCID: PMC1415214.

Functional genomics of genes with small open reading frames (sORFs) in S. cerevisiae James P. Kastenmayer, et al

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1415214/

4.J Alzheimers Dis. 2006 Nov;10(2-3):179-201. https://content.iospress.com/articles/journal-of-alzheimers-disease/jad00666

Aluminum and Alzheimer’s disease: a new look.

Miu AC1, Benga O.

5.Journal of Experimental Therapeutics and Oncology, Vol. 8, pp. 65–76

Quantifying the possible cross-reactivity risk of an hPV16 vaccine

Darja Kanduc

Department of Biochemistry and Molecular Biology, University of Bari, Italy

https://sanevax.org/wp-content/uploads/2011/05/Kanduk-09-HPV-cross-reactivity1.pdf

6.6. https://seer.cancer.gov/statfacts/html/cervix.html

6.7. Drug Safety. 2017; 40(12): 1219–1229.

Published online 2017 Jul 25. doi: 10.1007/s40264-017-0574-6

PMCID: PMC5688202

Suspected Adverse Effects After Human Papillomavirus Vaccination: A Temporal Relationship Between Vaccine Administration and the Appearance of Symptoms in Japan

Kazuki Ozawa,#1 Akiyo Hineno,#1,2 Tomomi Kinoshita,1 Sakiko Ishihara,3 and Shu-ichi Ikeda2

Author information ► Copyright and License information ►

8.8. National Health and Medical Research Council. Screening to Prevent Cervical Cancer: Guidelines for the Management of Asymptomatic Women With Screen-Detected Abnormalities. Canberra: Australian Government National Health and Medical Research Council; 2005.

9.9. Med J Aust. 2003; 178:298. [PubMed]

How much cervical cancer is being prevented?

Mitchell HS.

[1] https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC145302/

Most HPV-induced cervical cell changes are transient, and 90% regress spontaneously within 12 to 36 months as the immune system eliminates the virus. Progression to invasive disease is rare (< 2% in most series).

[2] Retention of residual recombinant DNA in protein-based vaccines has been a concern in the industry since induction of cancer is a single-cell phenomenon, and a single functional unit of foreign DNA integrated into the host cell genome might serve to induce cell transformation as a single event or part of a series of multifactorial events [70]. Chromosomal integration of foreign DNA may occur through poorly understood mechanisms [71, 72] with uncertain consequences [73]. The short-term and long-term impact of the residual fragments of HPV L1 gene DNA or plasmid DNA if chemically bound to the mineral aluminum of AAHS nanoparticles is largely unknown and warrants further investigation[2].

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur says:

    Unfortunately, the author is trying to confuse the general public with her complex terms. She provides zero evidence that HPV vaccine has any serious side affects whereas a recent study by Arbyn et al. based on Cochrane database provides strong evidence that the vaccine is effective and has shown no serious adverse affect, period. 

    Reference:

    Arbyn M, Xu L, Simoens C, Martin-Hirsch PP. Prophylactic vaccination against human papillomaviruses to prevent cervical cancer and its precursors. Cochrane Database of Systematic Reviews. September 2018.

    • Անուշ Կարապետյան says:

      Հարգելի Արթուր,
      Ճապոնիայի կառավարությունը մի խումբ գիտնականների պատվիրել էր հետազոտել, արդյո՞ք այն ծանր առողջական խնդիրները, որ կապում էին պատվաստման հետ, իսկապես պատվաստման հետևանքներ են: Հետազոտողների եզրակացությունն էր՝ ԱՅՈ, հետպատվաստումային էֆեկտներ են:Հոդվածում կա հղում:
      Նաև կարող եք այցելել ստորև բերված կայքը:

      https://www.yakugai.gr.jp/en/topics/topic.php?id=953
      Medwatcher Japan and victims’ associations in Colombia, Spain, UK, Ireland, and Japan released “Joint Statement 2018 for the Victims of HPV Vaccines” on April.26th, 2018.
      Joint Statement 2018 for the Victims of HPV Vaccines

      On behalf of the victims of HPV vaccine damage in the UK, Spain, Ireland, Colombia and Japan, an international symposium; “The Current Status of Worldwide Injuries from the HPV Vaccine” was held in Tokyo on the 24th March, 2018.
      The meeting was convened to clarify the actual conditions of HPV vaccine damage, explore ways to relieve symptoms and promote recovery and discuss measures to support the daily activity of victims

      .Այն, որ Գարդասիլում առկա են ԴՆԹ-ի մասնիկներ, ընդունում է նաև արտադրող ըկերությունը: Ադյուվանտի հետ միացած, դրանք օրգանիզմից դուրս չեն բերվում:
      Advances in Bioscience and Biotechnology, 2012, 3, 1214-1224 ABB.
      Sin Hang Lee. Detection of human papillomavirus L1 gene DNA fragments in postmortem blood and spleen after Gardasil® vaccination—A case report.
      https://dx.doi.org/10.4236/abb.2012.38148.

  2. Anonymous says:

    Ես չեմ պատրաստվում հատուկ բժշկական կրթություն ստանալ՝ էս նյութը հասկանալու համար: ԻՆձ բավական ա մի բան. եթե պատվաստվելով՝ իմ երեխան ռիսկի ա ենթարկվում,ես հաստատ չեմ գնա պատվաստման: Ու նորաթուխ նախարարին էլ խորհուրդ կտամ առաջինն իր աղջկան պատվաստի, որ կոծկի իր կասկածելի մտադրությունները:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031