Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ Սամվել Ալեքսանյանը կռվել է ոչ թե Ղարաբաղի, այլ Մալաթիայի Շահումյանում

Մայիս 18,2018 13:22

ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ անդամ Սամվել Ալեքսանյանը, երբ լրագրողները սկսել էին քննադատել, թե ինչո՞ւ է ինքը երկրապահ, ե՞րբ է կռվել եւ այլն, ասել էր, որ կռվել է 5-րդ բրիգադում՝ Շահումյանում: Այնուհետեւ Շահումյանում կռված ազատամարտիկները, հրամանատարները մեկը մյուսի հետեւից հերքեցին դա՝ ասելով, որ 5-րդ բրիգադը Շահումյանում չի եղել առհասարակ: Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Ալեքսանյանին կռվի դաշտում չի տեսել, գուցե մի տեղ կռվել է, բայց իրեն չի հանդիպել, հավանաբար թիկունքում է եղել:

Այս առնչությամբ «Առավոտը» Սամվել Ալեքսանյանին հարցրեց՝ ի վերջո կռվե՞լ է Շահումյանի 5-րդ բրիգադում, թե՞ ոչ: Նա ուշագրավ պատասխան տվեց. «Մեր բրիգադն ա եղել Շահումյանում, ցավդ տանեմ: Չէ՜, չէ՜, Ղարաբաղի Շահումյանում չէ, մեր Շահումյանում 5-րդ բրիգադ ա եղել»: Պարզվում է՝ Շահումյան ասելով՝ Սամվել Ալեքսանյանը նկատի է ունեցել Մալաթիայի Շահումյանը, որտեղ բրիգադ է կազմավորվել, ինքն էլ դրա կազմում է եղել: Իսկ թե ո՞ւր է գնացել, կոնկրետ որտե՞ղ են կռվել՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Ես թիկունքի տեղակալն եմ եղել, ցավդ տանեմ, թիկունքի գծով եմ եղել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

18.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031