Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան. «Տոտալ ՀՀԿ-ացումից տոտալ ՔՊ-ացումը շատ վատ կլինի երկրի համար». «Հրապարակ»

Մայիս 18,2018 13:21

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ։

-Փաշինյանը նշել է, որ սա ժամանակավոր կառավարություն է, իր վերջնական նպատակն արտահերթ ընտրություններն են: ԸՕ-ում իրենց նշած փոփոխություններն իրագործելի՞ են, թե՞ ոչ: Իրավական առումով՝ արտահերթ ընտրությունների հնարավորություն ե՞րբ կարող է լինել:

-Աշխարհի բոլոր կառավարություններն էլ ժամանակավոր են: Վարչապետ Փաշինյանը կա՛մ պետք է ճնշումներով ու այլ նախկին մեթոդներով օգտագործի ՀՀԿ-ի մի քանի առնետների, կա՛մ պետք է իր համոզչականությամբ դարձի բերի ողջ ՀՀԿ-ն եւ նրանց օգնությամբ փոխի Ընտրական օրենսգիրքը: Առաջինն իմ համար զզվելի սցենար է, իսկ երկրորդը՝ խիստ անիրատեսական:

Միեւնույն ժամանակ Փաշինյանն արդեն կարողացել է զարմացնել բոլորիս իր ոչ ստանդարտ լուծումներով, եւ միգուցե նա գտնի երրորդը: Հակառակ դեպքում արտահերթ ընտրությունների կգնանք նույն օրենսգրքով, բայց, ցավոք, ոչ թե հիմա, այլ մի քանի ամիս անց: Այդ պարագայում հնարավոր է ընդհանրապես չլինեն արտահերթ ընտրություններ, այլ ամեն ինչ ավարտվի վարչապետի ընտրություններով։

-Ինչպե՞ս եք գնահատում բոլոր կարեւոր պաշտոններից ՀՀԿ-ականներին հեռացնելը, այդ թվում՝ ուժայիններին:

-Վտանգավոր է, երբ որեւէ մի կուսակցություն իր ձեռքն է վերցնում բոլոր պետական կառույցները եւ հետո էլ անցնում համայնքային իշխանությունները գրավելուն: Այդ դեպքում մի քաղաքական մոնոպոլիստին փոխարինում է մյուսը: Հասկանալի է, որ առանց գլխավոր դատախազի, վճռաբեկ դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Քննչական կոմիտեի նախագահի կամ կարեւոր համայնքապետերի օբյեկտիվ ու օրինական գործունեության հնարավոր չի լինի ունենալ բացարձակ իշխանություն: Իսկ ո՞վ է ասել, որ պետք է լինի բացարձակ իշխանություն:

Ժողովրդին ձեռնտու է, որ երբ ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն մի գործ է սկսում, նրանց գլխին լինեն օրենքի տառով վերահսկող քննիչը, դատախազը կամ դատավորը: Այնպես որ՝ տոտալ ՀՀԿ-ացումից տոտալ ՔՊ-ացումը շատ վատ կլինի երկրի համար: Այլ հարց է, որ հեղափոխական ուժերը պահանջեն այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը, եթե այդ պաշտոնյան մինչեւ արտահերթ ընտրություն կամ դրա ընթացքում որեւէ օրենքի խախտում թույլ տա: Այդ խախտումն էլ պետք է ոչ թե սարքվի նրա գլխին կամ կոմպրոմատներով դուրս բերվի ԱԱԾ արխիվից, այլ լինի իսկապես փաստարկված ու հիմնավոր:

Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031