Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դա, իհարկե, հետո վերածվում է հիասթափության։ Երբ պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը Բեթմենը չէ, ոչ էլ՝ Սուպերմեն է. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 18,2018 13:08

Նիկոլ Փաշինյանն այս օրերին համաժողովրդական աջակցության հսկայական ռեսուրս ունի։ Բայց հանրության մի մասը առ այսօր էյֆորիայի մեջ է. նրանք մտածում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը կարողացավ շարժման միջոցով հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ ստիպել, որպեսզի իրեն վարչապետ ընտրեն, ուրեմն՝ նա ամենազոր է։ Իսկ եթե ամենազոր է, ուրեմն՝ ցանկացած հարց կարող է լուծել։

Դա, իհարկե, հետո վերածվում է հիասթափության։ Երբ պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը Բեթմենը չէ, ոչ էլ՝ Սուպերմեն է։ Ով ինչ ակնկալիք, խնդիր ունի, սպասում է, որ մի օրում դա կլուծվի։ Ու իրենց հաշիվ չեն տալիս, որ ամեն հարց չէ, որ կարելի է զանզի կամ հեղինակության հաշվին լուծել, որ կան խնդիրներ, որոնք լուծելը ժամանակ են պահանջում, որ ընթացք տալու համար դրանք պետք է տարբեր կառույցներով, գերատեսչություններով անցնեն եւ այլն։

«Սասնա ծռերի» պատմությունը առավել ցայտուն օրինակն է։ Պահանջում են, որ խմբի անդամներին բաց թողնեն։ Վերջ։ Կամ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա դատարան, կանգնի ու դատավորին հրամայի՝ բաց թող։ Սա են պահանջում։

Հետո՞ ինչ, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել, այլ ոչ թե՝ փադիշահ։ Առանց այն էլ, նոր իշխանությունների դիրքերն առայժմ խախուտ են, հազար ու մի կողմից հարվածելու են, դեռ հին իշխանությունները շատ լուրջ մարդկային, ֆինանսական ու քաղաքական ռեսուրսներ ունեն՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի դիրքերը թուլացնելու համար։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031