Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հավատանք ՀՀ ճանապարհային ոստիկանության հայտարարություններին, ապա արագաչափերի գործարկումը նվազեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը. «Ժողովուրդ»

Մայիս 18,2018 12:54

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափ սարքերի եւ տեսախցիկների գործունեությունը։ Նա հանձնարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին առաջիկայում քննարկումներ անցկացնել այս թեմայի շուրջ։

Բայց եթե հավատանք ՀՀ ճանապարհային ոստիկանության տարբեր պաշտոնյաների շուրթերից հնչած հայտարարություններին, ապա արագաչափերի գործարկումը նվազեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2012 թվականից (հենց 2012 թվականից են ՀՀ տարածքում գործարկվել արագաչափ սարքերը) մինչեւ 2016 թվականը ներառյալ գնալով նվազել է։ Միայն 2013 թվականին 2012 թվականի համեմատ դրանց թիվը զգալի ավելացել է. օրինակ՝ 2012 թվականին ՀՀ-ում գրանցվել է ճանպարհատրանսպորտային պատահարների 960 դեպք,   իսկ   2013-ին՝  1050,   2014-ին՝ 847, 2015-ին՝ 845, 2016-ին՝ 700 դեպք։

Ի դեպ՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացու ելքով 2012 թվականին ՀՀ-ում գրանցվել է 183 դեպք, 2013-ին՝ 196,   2014-ին՝ 181,  2015-ին՝ 227,  2016-ին՝ 175։ Նշենք, որ արագաչափերի վերաբերյալ պայմանագիրը գործում է մինչեւ 2036 թվականը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031