Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Մենք այսօր ունենք այդ իրավիճակը, որը ցանկացած պահի կարող է քաղաքական փակուղու առջեւ կանգնեցնել». «Հայկական ժամանակ»

Մայիս 18,2018 12:50

Ծաոուկյան խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ՀՀԿ-ն «վերարտադրվելու» շանս այլեւս չունի, ուստի, պետք է ամեն ջանք գործադրի, որ գործող ԱԺ-ն չլուծարվի եւ աշխատանքները շարունակի մինչեւ 2022 թվականը։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ այս շարժման ակորդը պետք է լինի խորհրդարանական արտահերթ ընտրությունը, որովհետեւ ստեղծվել է քաղաքական դիսբալանս։ Խորհրդարանում կա հանրության մեծամասնության կողմից չընդունված քաղաքական ուժ, իսկ կառավարությունը կազմված է խորհրդարանի քաղաքական փոքրամասնությունից։ Ես հասկանում եմ, որ Սահմանադրության երկու հայրերն այն գրել են Հանրապետականի «հոգով», բայց նրանց ամենավատագույն երազով չէր կարող անցնել, որ կլինի այնպիսի իրավիճակ, որ կառավարությունը չներկայացնի ԱԺ-ի մեծամասնությունը։ Մենք այսօր ունենք այդ իրավիճակը, որը ցանկացած պահի կարող է քաղաքական փակուղու առջեւ կանգնեցնել, այդ թվում՝ սահմանադրական փակուղային իրավիճակների։ Ուստի, մոտ ժամկետներում պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ 2018 թվականի ընթացքում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանն ընդգծեց, որ մինչեւ ընտրությունները պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաեւ մեխանիզմներ ստեղծել կրկնաքվեարկությունից խուսափելու համար։

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Բոլորդ միաբերան Ընտրական Օրենքի փոփոխման մասին եք բարձրաձայնում,ռեյտինգայինը հանելու նպատակով,բայց հաշվի չեք առնում,որ մարզերը Ազգային Ժողովում միայն այդ ձևաչափով կարող են ներկայացվել:Թե չէ ստացվելու է ,,ասֆալտի,,պատգամավորական ժողով՝միայն երևանցիներից կազմված…:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031