Ի՞նչ պիտի անի այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։
1.Պիտի հնարավորինս արագ լուծի բոլոր այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել առկա լծակներով։
2.Պիտի ստեղծի աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն առաջնահերթ խնդիրների լուծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ցանկը։
3.Պիտի ժողովրդի տարբեր սոցիալական խմբերին բացատրի (ԶԼՄ-ների միջոցով կամ անմիջական հանդիպումների ընթացքում), թե ինչու է ձգձգվում այս կամ այն խնդրի լուծումը, ովքեր են խոչընդոտում, եւ ինչ քայլեր են պետք՝ այդ խոչընդոտները հաղթահարելու համար։
4.Պիտի հնարավորինս արագ կազմակերպի խորհրդարանական արտահերթ ընտրություններ (թեկուզ՝ գործող ընտրական օրենսգրքով), որպեսզի խորհրդարանում ձեւավորվի կայուն մեծամասնություն, եւ հաջորդ կառավարությունը լիարժեք լծակներ ունենա։
Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում