Հայազգգի հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, որն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, Փաշինյանի հետ հեռախոսազրույցին:
«Մենք պետք է լիահույս լինենք Հայաստանի ապագայի հարցում, բայց պետք է նաև ընդունենք, որ հեշտ չի լինելու արմատախիլ անել և վերացնել կոռումպացված համակարգը»,- ասել է տնտեսագետը:
Աճեմյանի խոսով՝ հայ հասարակությունը, ինչպես նաև արտասահմանում բնակվող հայերը մեծ հույս ունեն, որ այժմ շրջադարձային կետում են, և պետք է հասարակական տրանսֆորմացիա, ինչը ճանապարհ կբացի ավելի մրցունակ և դինամիկ տնտեսության համար:
Տնտեսագետը նաև ասել է, որ Հայաստանի վարչապետը զանգահարել է իրեն և հարցրել՝ արդյոք չէր ցանկանա օգնել: «Գտնվելով երկրից դուրս՝ չգիտեմ, թե ինչպես ու որքանով կկարողանամ օգնել, բայց ասացի, որ ուրախ կլինեմ ջանքեր գործադրել»,- հավելել է նա՝ հույս հայտնելով այցելել Երևան:
Միևնույն ժամանակ Աճեմօղլուն նշել է, որ ընտանեկան պատճառներից ելնելով՝ ժամկետները դեռևս անհայտ են:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ