Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյան. «Այնպես չի, որ որեւէ քաղաքացի իր քվեն տվել է այլ քաղաքական ուժի, բայց ՏԸՀ-ն արձանագրել է այլ պատկեր». «Ժողովուրդ»

Մայիս 18,2018 12:11

Արտահերթ ընտրությունների հնարավորության, Ընտրական օրենսգրքի եւ իր հնարավոր հրաժարականի հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ։

– Թե՛ տեղական, թե՛ դրսի տարբեր կազմակերպություններ խոսել են այն մասին, որ անհրաժեշտ է հասարակության վստահությունը վերականգնել ընտրական գործընթացի նկատմամբ։ Գուցե նաեւ դա էր պատճառներից մեկը, որ մեծ թվով մարդիկ դուրս եկան փողոց։ Դուք ինքներդ՝ որպես ԿԸՀ նախագահ, Ձեր մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք այն հարցում, որ հասարակությունը դժգոհ էր այն արդյունքից, որ ընտրությունների ժամանակ արձանագրվել էր։

– Ընտրությունների ժամանակ եթե թվային պատկերով նայում ենք, տեղամասային ընտրական հանձնաժողովները հաշվարկել են քվեները, ամրագրել իրենց արձանագրությունների մեջ։ Դրանք ուղարկվել են ԿԸՀ։ Եվ գումարվել ու հրապարակվել է հանրագումարում ստացված արդյունքը։ Այնպես չի, որ որեւէ քաղաքացի իր քվեն տվել է այլ քաղաքական ուժի, բայց ՏԸՀ-ն արձանագրել է այլ պատկեր։ Ես մեղավորներ չէի փորձի փնտրել։ Ես կփորձեի ընդամենը փաստել փաստեր։

– Այս պարագայում Ձեզ համար՝ որպես քաղաքացի, զարմանալի չէ՞, որ այդքան մարդ դուրս եկավ փողոց, եթե իրենք ընտրել էին եւ գոհ էին։

– Ես չեմ փորձում ասել՝ ընտրել էին, գոհ էին, թե գոհ չէին։ Կային կուտակված խնդիրներ, որոնք պահանջում էին լուծումներ։ Միգուցե հենց այդ էր պատճառը, որ մարդիկ դուրս եկան փողոց։

– Իշխանության փոփոխությունից հետո քաղաքացիները մի շարք պաշտոնյաների հրաժարականն են պահանջում։ Դուք մտածո՞ւմ եք հրաժարական տալու մասին։

– Պետք է նկատի ունենանք, որ ԿԸՀ-ն կազմակերպում է ՏԻՄ ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան հունիսի 10-ին։ Ինչ վերաբերում է հրաժարականին առնչվող խնդիրներին, այս պահին օրակարգում նման խնդիր առկա չէ։

Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031