Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու գործընթացին մասնակցելու պատճառով ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցությունն իր շարքերից հեռացրել է Հմայակ Պողոսյանին։ Այս մասին մեզ տեղեկացրեց Հովհաննես Մարգարյանը։ Խմբակցությունը պահանջում է Հմայակ Պողոսյանից անհապաղ վայր դնել մանդատը։
Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինքի» 10-ի անդամների կողմից քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու գործընթացին, որը որակվեց որպես «կրկես շոու», միացել էին նաև երկու հոգի ԲՀԿ-ից և մեկը՝ «Հայկական վերածնունդից»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ